«Հրապարակ». «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում է լինելու նաև Գոռ Գևորգյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած բոլոր կուսակցություններն այս օրերին ցուցակներ են կազմում, փաստաթղթերը կարգի բերում, իրենց քարոզչական թիմերը ձևավորում: Մենք տեղեկացանք, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում է լինելու նաև 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո առաջինը ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության կազմից դուրս եկած Գոռ Գևորգյանը:
Նա 2020 թ. դեկտեմբերի 1-ին հայտարարություն էր տարածել` նշելով. «Մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կատարումը… շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». 180 դատավոր փաստացի դժգոհություն է հայտնել ԲԴԽ դատավոր անդամների գործունեության մասով և պատրաստվում են նրանց հետ կանչել
- «Հրապարակ». Արցախի ընդդիմությունն իշխանությանը առայժմ չի կարողանում համոզել, որ Փաշինյանին ուղղված միասնական հայտարարություն տարածեն
- «Ժողովուրդ». ՔՊ-ական պաշտոնյաները հարստանում են, իսկ Հայաստանում բարձրանում է աղքատության մակարդակը
- «Հրապարակ». Ինչի համար էր հրավիրվել ժողովը. ԲԴԽ դատավոր-անդամի ընտրություն տեղի չունեցավ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները