«Հրապարակ». Փաստորեն ՍԴ-ն դեռ չի կողմնորոշվում, թե ինչ վճիռ կայացնի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեռևս 2021-ի նոյեմբերի 23-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը՝ 26 պատգամավոր, դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Մոտ 2 տարի անց՝ հուլիսի 7-ին, բարձր դատարանը վերջապես որոշել է դիմումը քննության առնել ՍԴ աշխատակարգային նիստում, սակայն քննելով դիմումը` այն կասեցնելու որոշում է ընդունել, քանի որ ՍԴ-ն հարցաշար է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով խնդրին առնչվող ավելի քան երկու տասնյակ հարցեր պարզաբանել։ Վարույթը կասեցնելու պաշտոնական հիմքը սա է. «Մինչև սույն որոշմամբ պահանջվող տեղեկությունների և այլ ապացույցների ստացումը»:
Կասկածից վեր է, որ դատախազությունն էլ իր հերթին ժամանակ կձգի, իսկ այդ ընթացքում ապօրինի գույքի գործով նոր հետապնդումներ կիրականացվեն։ Պատահական չէ, որ գործով զեկուցող է նշանակվել իշխանությունների սրտի դատավոր Վահե Գրիգորյանը, թեպետ այժմ ՍԴ-ում, կարելի է ասել, բոլորն են սիրելի։
Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին։ Իսկ հայցը ստանալուց հետո ՍԴ-ն մեկ անգամ արդեն գործը կասեցրել էր` Վենետիկի հանձնաժողով դիմելու համար: Որից ամիսներ առաջ երկակի ու լղոզված պատասխան է ստացել և, փաստորեն, դեռ չի կողմնորոշվում, թե ինչ վճիռ կայացնի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Նոր «ապտակ» է սպասվում Բարձրագույն դատական խորհրդին
- «Հրապարակ». «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում է լինելու նաև Գոռ Գևորգյանը
- «Ժողովուրդ». 180 դատավոր փաստացի դժգոհություն է հայտնել ԲԴԽ դատավոր անդամների գործունեության մասով և պատրաստվում են նրանց հետ կանչել
- «Հրապարակ». Արցախի ընդդիմությունն իշխանությանը առայժմ չի կարողանում համոզել, որ Փաշինյանին ուղղված միասնական հայտարարություն տարածեն
- «Ժողովուրդ». ՔՊ-ական պաշտոնյաները հարստանում են, իսկ Հայաստանում բարձրանում է աղքատության մակարդակը
- «Հրապարակ». Ինչի համար էր հրավիրվել ժողովը. ԲԴԽ դատավոր-անդամի ընտրություն տեղի չունեցավ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները