Շրջափակված Արցախ. «Գիշերվա 2-ին արնահոսելով հասա հիվանդանոց, Գաբրիելս մահացավ դեռ չծնված»
«Հիշելով ողբերգական այդ գիշերը՝ արցունքները կոկորդում խեղդելով հազիվ է արտաբերում Անին բառերը․ «Շտապօգնության հետ կապի դուրս գալ չէի կարողանում, գիշերվա երկուսն էր, մի կերպ եմ հասել հիվանդանոց, վեց ամսական հղի.... երեխայիս փրկել չկարողացանք»։
Դեռ չծնված երեխայի մահն արձանագրվել է Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում՝ ադրբեջանական շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետևանքով։
23-ամյա Անին, որ այդ գիշեր կորցրեց իր Գաբրիել հրեշտակին»,- գրում է MediaHub-ը։
Նա MediaHub-ի միջոցով դիմում է ողջ աշխարհին․«Մի՛ լռեք, ամեն ինչ արեք, որ դեռ չծնված երեխաները մայրերի սրտի տակ չմահանան, մի՛ լռեք»։
Անիի պատմելով՝ վիճակը սկսել է վատանալ, երբ երթուղայինի, մեքենայի բացակայության պատճառով չի կարողացել գնալ հերթական ստուգումների։
«Տրանսպորտ չկար, գիշերվա երկուսին մի կերպ եմ հասել հիվանդանոց, բայց արդեն արնահոսելով։ Զանգում էինք շտապօգնություն, մի կերպ կապի դուրս եկան, երեւի արդեն շատ ուշ էր։ Մինչև Հաթերքից հասանք Ստեփանակերտ՝ 2 ժամ տևեց, արդեն շատ ուշ էր»,-պատմում է նա
Անին, որ 2 տարի շարունակ հղիանալ չէր կարողացել, Գաբրիելի անունը պատահական չէր որոշել։
«2 տարի շարունակ չէի կարողանում հղիանալ։ Երազիս Աստծուն տեսա, ասաց, որ չմտածեմ՝ ինձ անպայման երեխաներ կտա, բայց բոլորի անունները «Գ» տառով պիտի սկսվի։ Առաջին որդուս անունը դրեցինք Գոռ, երբ իմացանք երկրորդն էլ է տղա, որոշեցինք, որ նա էլ կլինի Գաբրիելը»,-պատմել է Անին ու շշնջացել՝ որոշումը դարձավ երազանք, որ երբեք այլևս չի կատարվի։
Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ որ գյուղում վիճակն օրհասական է։ Նա պատմել է, որ Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետեւանքով եռապատկվել են ինֆարկտի դեպքերը։
«Մոտ մեկ շաբաթ առաջ 45 տարեկան մի տղամարդ մահացավ, բազմազավակ երեխաների հայր»,-ասել է նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում տարեց տղամարդն ուշագնաց է եղել հացի հերթում
- Արցախում հղի կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է գործող եզակի հասարակական տրանսպորտում
- Սթրեսի բարձր մակարդակի և թերսնման պատճառով Արցախում կանանց վերարտադրողական առողջությունը վտանգի տակ է
- Շրջափակված Արցախում արդեն բախվում են դեղորայքի խնդրի
- Պաշարված Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. ՄԻՊ գրասենյակ
- Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ. Գլխավոր բժիշկ
- Արցախում մարդիկ մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալով
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին