
Ընդդիմադիր պատգամավորի առաջարկը՝ Արցախն ադրբեջանի կազմում ճանաչողների համար
Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Ես կառուցողական առաջարկ ունեմ Արցախն ադրբեջանի կազմում ճանաչողների և բոլորի համար, ովքեր ասում են, որ հայերի համար կարող են լինել անվտանգության երաշխիքներ Ադրբեջանի կազմում:
Այդ բոլոր մարդիկ` սկսած Նիկոլ Փաշինյանից և Արարատ Միրզոյանից, իրենց և իրենց ընտանիքների անդամների օրինակով պետք է ապացուցեն իրենց թեզի կենսունակ լինելը:
Բոլոր-բոլորը, ովքեր անում են նման պնդումներ, թող 6 ամսով գնան բնակվելու Ադրբեջանում, զբոսնեն Բաքվում կամ այլ քաղաքներում, առևտուր անեն խանութներից:
Եթե վերադառնան, կարելի կլինի խոսել փորձի արդյունքների մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը․ Արարատ Միրզոյան
- Մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող 120 հազարանոց հայկական համայնքի իրավունքներն ու սկզբունքները». ՔՊ-ական պատգամավոր