Հայկական 4 ակումբները ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում են
Հուլիսի 20-ին Էստոնիայի Ռակվեռե քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Նարվա Տրանս» (Էստոնիա) - «Փյունիկ» պատասխան հանդիպումը: «Փյունիկը» հաղթել է մրցակցին 3:0 հաշվով:
ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի շվեդական «Կալմարը»:
Հուլիսի 20-ին կայացել է նաև ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Էգնատիա» (Ալբանիա) - «Արարատ-Արմենիա» և «Արսենալ Տիվատ» (Չեռնոգորիա) - «Ալաշկերտ» պատասխան հանդիպումները: Մեր ակումբները հաղթանակներ են տոնել և և հանդես կգան որակավորման 2-րդ փուլում:
ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի հունգարական «Դեբրեցենի» հետ, իսկ «Արարատ-Արմենիան» ուժերը կչափի հունական «Արիսի» հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքում կայացել էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա) - «Ուրարտու» պատասխան հանդիպումը: Երկրորդ հանդիպումն ավարտվել էր մեր թիմի առավելությամբ՝ 3:2 հաշվով: Թիմերի միջև առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Զրինսկին»: Երկու խաղերում գոլերի հավասարության պարագայում (3:3) հաղթողը որոշվել էր 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ «Զրինսկին» առավելության հասավ 4:3 հաշվով: «Ուրարտուն» պայքարը կշարունակի ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ նրա մրցակիցը կլինի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլը»: