Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Հայաստանի տարածքում ուլիսի 21-ի ցերեկը, 22-ին, 24-26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 24-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում հուլիսի 21-ի ցերեկը, 22-ին, 24-26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան