Նիկոլ, դու պետք է պատասխան տաս. նիդեռլանդահայ Ասլան Ասլանյան
Նիդեռլանդահայ ՀՅԴ-ական Ասլան Ասլանյանը, ում երեկ արգելվել է մուտք գործել Հայաստան, պատմում է, թե ինչ է տեղի ունեցել Հայաստան հասնելուց հետո։ Նրա խոսքով, զավակների ու նրանց ընկերների հետ որոշել են արձակուրդն անցկացնել հայրենիքում։ Հայաստան հասնելուց հետո 9 ժամ սպասեցնել են տվել, այնուհետև ասել, որ իր մուտքը երկիր արգելվել է։
«Այսինքն, ես իրավունք չունեմ այցելել հայրենիքս։ 9 ժամ, ինչ ես սպասում էի, թուրքը, տաջիկը, այլ ազգի ներկայացուցիչներ, արաբախոսներ, հանգիստ մուտք էին գործում Հայաստան, իսկ ես՝ ոչ։
Նիկոլ, լավ լսիր, այս ամենի համար դուք պետք է պատասխան տաս։ Ես և իմ ընկերները քեզ երբեք հանգիստ չենք տալու»,- ասում է Ա. Ասլանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակցական գործիչների դեմ արշավը շարունակվում է. ՀՅԴ
- Ադրբեջանը և փաշինյանական Հայաստանն ունեն հայերի սև ցուցակներ. Քրիստինե Վարդանյան
- Սահմանապահներն արգելել են նիդեռլանդահայ ՀՅԴ-ական Ասլան Ասլանյանին մուտքը Հայաստան. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները