Ռուբեն Վարդանյան. Հասցեական հայտարարությունները պետք է հաջորդիվ ամրագրվեն հետևյալ քայլերով
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր հստակ դիրքորոշում է հայտնել ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչը ողջունելի է:
Ակնկալում ենք, որ հասցեական հայտարարությունները պետք է հաջորդիվ ամրագրվեն հետևյալ քայլերով.
- ՀՀ իշխանություններից պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին հինգ տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը;
- Բացառել Արցախի Հանրապետության անունից որևէ փաստաթղթի ստորագրում առանց Արցախի ժողովրդի համաձայնության;
- Հստակեցնել Հայաստանի Հանրապետության հետ ներկա հարաբերությունների կարգավիճակը;
- Կոնկրետացնել Արցախի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն բանակցային ձևաչափի, երրորդ կողմի, մասնակիցների, օրակարգի և վայրի հետ կապված հարցերը;
- Պաշտոնապես հայտարարել «Հայաքվե» նախաձեռնությանը ԱՀ իշխանությունների աջակցության մասին;
- Պահանջել նոր եռակողմ՝ Արցախի Հանրապետություն- Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջանի Հանրապետություն համաձայնագրի ստորագրում;
- Ակտիվացնել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն այլ երկրների կողմից;
- Բացառել անկումային տրամադրություններին նպաստող քայլերը` արթուն պահելով Ժողովրդի պայքարի ոգին»։
Հարակից հրապարակումներ`
- Անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար. Արցախի ԱԺ դիմեց ՀՀ-ին
- Տիկին էռատո, հուսով եմ, սովամահ եք լինելու ձեր ամուսնու գրկում. Արցախի ԱԺ պատգամավոր
- Արցախի ԱԺ նախագահ. Վտանգված է մեր ֆիզիկական գոյությունը, կյանքի ամեն մի օրը կարող է դառնալ վերջինը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան