Նատալյա Արզաքանցյանը՝ քաղաքապետի թեկնածու
«ՈՒժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել, որում ասվումէ .
«Վերջին տարիներին մեր երկրում ընթացող իրադարձությունները անառարկելիորեն փաստեցին, որ մեր հանրությունը համախմբման և միավորման կենսական անհրաժեշտություն ունի: Մեր երկրի պետականության պահպանման և հետագա զարգացման համար ցավոք ինչպես պետության, այնպես հասարակության մոտ բացակայում է միասնական տեսլականը: Այդ հանգամանքը ավելի է խորացնում առանց այդ էլ բզկտված հասարակության բևեռվածությունը և անհանդուրժողականությունը:
Ինչպես գիտեք մայրաքաղաքի բնակիչների դուռն արդեն թակում են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները:
«ՈՒժը հայրենյաց» կուսակցությունը, խիստ մտահոգված լինելով վերը նշվածով, ինչպես նաև քաջ գիտակցելով մեր երկրի առջև կանգնած լրջագույն մարտահրավերները, պատրաստվում է իր մասնակցությունն ունենալ Երևանի ավագանու ընտրություններին: Մեր կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՈՒժը հայրենյաց կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը դուրս է գտնվում այսպես կոչված «նախկինների» և «ներկաների» օրակարգից և պատրաստ է լծվել պետության կերտման գործին:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցը
- ՀԱՍԱԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- ՀՀ գործադիրն այսօր որոշում կընդունի սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունը նշանակելու մասին
- Երևանի քաղաքապետի ևս մեկ թեկնածու հայտնի է
- Մանե Թանդիլյանը «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն է
- Տիգրան Սահակյան. Այս պահին մենք լրջորեն պատրաստվում ենք Երևանի քաղաքապետի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան