Դաշնակցական գործիչների դեմ արշավը շարունակվում է. ՀՅԴ
Արդեն վեցերորդ դաշնակցական գործիչն է Արևմտյան Եվրոպայի (Ֆրանսիա, Նիդերլանդներ, Բելգիա) ՀՅԴ շարքերից, ում մուտքը Հայաստան արգելվում է: ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ալմելոյի (Նիդերլադներ) մեր գործունյա անդամներից Ասլան Ասլանյանն ընտանիքի անդամների հետ մեկնում էր Հայրենիք՝ ՀՄԸՄ-ի ընդհանուր բանակումին մասնակցելու, երբ սահմանին՝ օդանավակայանում, արգելվում է նրա մուտքը Հայաստան:
Թուրքերի հետ սիրաբանության մեջ եղող, Արցախը թշնամուն զիջած, պարտված, արտաքին թե ներքին ճակատների վրա հեղինակազրկված իշխանությունները, ԱԱԾ-ի մեղսակցությամբ եւ գործակցությամբ, առավել վտանգ են նկատում դաշնակցական ակտիվությունը, քան թուրք քաղաքացուն, ով այսօր հեզասահ մուտք է գործում Հայաստան:
Ամոթի որևէ խայծ չունեցող ապազգային այս իշխանությունները վաղուց հատաել են անընդունելիի սահմանը: Մեկ բան հստակ պետք է իմանան, սակայն, բոլորը, որ նմանօրինակ ճղճիմ ու վատոգի արարքներով անկարելի է կոտրել հայրենասեր որևէ հայ մարդու, առավել ևս երդվյալ դաշնակցականի՝ հանուն Ազգի, Հայրենիքի ու Հայ դատի մարտնչող պայքարի ոգին: Ընդհակառակը, այդ ոգին ավելի ամրապնդվում և բազմատկվում է ավելի քան երբևէ:
Այս հալածանքի հոլովույթին վերջ կտրվի այն ժամանակ միայն, երբ ազգովի կձերբազատվենք չարիքի այս իշխանությունից, երբ կհեռացվի թրքահաճո նեխած կլանը:
Վերջապես, ավելորդ է անգամ հայտնել, որ ընկեր Ասլան Ասլանյանը վայելում է մեր շարքերի անվերապահ զորակցությունը: Մենք միասնաբար պարտության կմատնենք դժխեմ այս հոլովույթի ետևում կանգնած գլխավոր թե երկրորդական դերակատարներին, որոնց ձեռագրին քաջ ծանոթ ենք և ամեն գնով կվերականգնենք արդարություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը և փաշինյանական Հայաստանն ունեն հայերի սև ցուցակներ. Քրիստինե Վարդանյան
- Սահմանապահներն արգելել են նիդեռլանդահայ ՀՅԴ-ական Ասլան Ասլանյանին մուտքը Հայաստան. Գեղամ Մանուկյան
- Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
- Հերթական անգամ փաստվեց՝ Նիկոլը, Ալիևն ու Էդողանը Մուրադ Փափազյանին հռչակել են persona non grata. Գեղամ Մանուկյան
- Իշխանյան. Փաշինյանն ընդունեց ադրբեջանցիներին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները