Չի կարող բարբարոսի մի ձեռքը պաշարել Արցախը, իսկ մյուսը՝ «հումանիտար օգնություն» հասցնել իր իսկ կողմից պաշարվածներին. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Չի կարելի, պատկերավոր ասած, բերանի աջ անկյունով ասել, որ ճանաչում ես Արցախն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման մաս, իսկ ձախով՝ պնդել, թե նույն այդ պետություն կոչեցյալի նպատակն Արցախում էթնիկական զտումներն են՝ այսինքն ցեղասպանության մի տարատեսակը, որովհետև ստացվում է, որ 120 000 հայի թողնելով ցեղասպանի քմահաճույքին, դու նպաստում ես այդ ցեղասպանության իրականացման հավանականության մեծացմանը։
Նույն կերպ արգահատելի է, երբ ասում են, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պետք է բացի Բերձորի միջանցքը և միաժամանակ խոսում Ակնայի ճանապարհով նույն այդ բարբարոսից ինչ-որ «հումանիտար օգնության» հնարավորության մասին, որովհետև չի կարող բարբարոսի մի ձեռքը պաշարել Արցախը, իսկ մյուսը՝ «հումանիտար օգնություն» հասցնել իր իսկ կողմից պաշարվածներին»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Շառլ Միշելի կողմից Աղդամը որպես Լաչինի միջանցքին այլընտրանք նկատելը
- Արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրել Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին
- Արցախից հերքում են, թե Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում
- Քանի որ ասում է՝ թող Աղդամով գա հումանիտար բեռը, հետևաբար նկատի ունի՝ որևէ մարդասիրական աղետ չկա, կա արցախցիների կողի ընկած վիճակ. Ալավերդյան
- Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել
- Ոսկանյան. Ռուսաստանի և էրդողանական վարչախմբի միջև հարաբերություններում ճաքերն օր օրի էլ ավելի տեսանելի են դառնում։
- Ոսկանյան. Մեզ պարտադրված հիբրիդային պատերազմում այս տգետներին պարտվելն ամոթալի է
- Ելքը մեկն է՝ մշտապես պատրաստ լինել հաղթելու անխուսափելի պատերազմում․ Վարդան Ոսկանյան
- Հայաստանում դեռ կան մարդիկ, որ հավատում են, թե սրանց հետ իբր հնարսվոր է «փոխշահավետ գործակցություն». Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին