
Իլհամ Ալիևը գտնվում է օկուպացված Շուշիում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում է Արցախի Հանրապետության մշակութային մայրաքաղաքում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքվի կողմից օկուպացված Շուշի քաղաքում։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իլհամ Ալիևը ծանոթացել է Շուշիի 90 մահճակալների համար քաղաքային հիվանդանոցում իրականացվող շինարարական աշխատանքներին։ Նա ծանոթացել է նաև 960 աշակերտի համար նախատեսված թիվ 1 միջնակարգ դպրոցում շինարարական աշխատանքներին։
Բացի այդ, Քարին տակ գյուղում, որը ադրբեջանական օկուպացիայից հետո կոչվում է Դաշալթի, Ալիևը մասնակցել նոր բնակելի համալիրի և զբոսաշրջային օբյեկտների հիմնարկեքի արարողությանը: