Մինվոդից Երևան ուղևորված ռուսական ինքնաթիռի շարժիչի կապարիչն ընկել է
Հայաստան թռչող ռուսական ավիաընկերության ինքնաթիռը հարկադրված է եղել շտապ փոխել ուղղությունը և վայրէջք կատարել։ Այս մասին հայտնում է «Авиаторщина» թելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ ինքնթիռի ձախ շարժիչի կափարիչը ընկել է, իսկ պատյանն ընկել է օդանավակայանի տարածքում։ Դեպքը պատահել է «Ազիմուտ» ավիաընկերության հետ, որը երեկ առավոտյան Միներալնիե Վոդիից Երևան էր թռչում։
Անձնակազմի հրամանատարը, գնահատելով իրավիճակը, որոշել է վերադառնալ Մինվոդի օդանավակայան և մի քանի րոպե անց անվտանգ վայրէջք է կատարել։