Արցախի հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Նախկին դատախազը մասնակցում է բողոքի ակցային
Երևանի Ա.Մյասնիկյանի անվան հրապարակում մեկնարկել է «Հաջակցություն Արցախի» բողոքի ակցիան,որին ներկա է նաև նախկին դատախազ Արթուր Դավթյանը։ Լրագրողների հետ զրույցում նախկին դատախազը նշեց, որ ակցիային մասնակցում է որպես ՀՀ պարզ քաղաքացի։
«Այստեղ գտնվելով իմ աջակցությունն եմ եկել հայտնելու մեր Արցախի հերոսական ժողովրդին՝ մեր քույրերին ու եղբայրներին, որոնք հերոսաբար մաքառում են ավելի քան 7 ամիս։ Ես ուզում եմ , որ ՀՀ-ից ակնհայտ լինի մեր աջակցությունը, որպեսզի նրանք զգան, որ մենակ չեն»,- ասաց Դավթյանը՝ հավելելով․
«Ես չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակը մեկ օրվա, մեկ գործողության կամ մեկ անգործության արդյունք են։ Այսօր մեր խնդիրը քննադատական խոսք ասելը չպետք է լինի, այսօր միասին պետք է կանգնենք ու համազգային դիրքորոշում հայտնենք։ Այն է՝ ՀՀ-ի և Արցախի բնակչություն մեկ ազգ են և լինելու են կողք կողքի։ Հաջորդ դիրքորոշումը՝ Արցախի հանրապետությունն ու Արցախի ժողովուրդը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Դավթյանն առաջարկեց հայրենակիցներին կենտրոնանալ այսօրվա և վաղվա անելիքների վրա։
Հարցին,թե լինելով գլխավոր դատախազ արդյո՞ք հնարավորություն չուներ կանխելու Արցախում ստեղծված իրավիճակը, Արթուր Դավթյանն արձագանքեց․
«Որպես ՀՀ գլխավոր դատախազ իմ գործառույթների, լիազորությունների շրջանակում արվել է ամեն բան, որպեսզի իրավական գործընթացները արադարացի լինեն»։
Լրագրողի ճշտող հարցին, թե զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած գործի մեջ արդարացի ոչինչ չկա՞ր, որ գործ այդպես էլ չհարուցվեց, Դավթյանն ասաց․
«Ո՞վ է ասում չի հարուցվել։ Քրեական գործ, ծնողների պահանջներով, հարուցվել է , դրանով քննություն իրականացվել է, դատախազական գործիքակազմ կիրառվել է, այդ թվում ՝ նախաքննական մարմնի փոփոխություն, հետևապես՝ առաջարկում եմ դրա վրա չկենտրոնանալ»։
Լրագրողներն ավելի հստակեցնելով հարցը, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի՝ «Ես կարող էի կանգնեցնել պատերազմը, կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի» հայտարարության մեջ հանցակազմ չի՞ տեսնում։
«Ես այդ հարցին պատասխանել եմ, երբ գլխավոր դատախազ էի։Ես առաջարկում եմ անդրադառնալ այսօրվա օրակարգին։ Մենք երեք տարի ազգովի փնտրում ենք մեղավորներ-պատասխանատուներ, «աջ»-երը քննադատում են «ձախ»-երին, «ձախ»-երը՝ «աջ»-երին, դա լուծե՞լ է մեր խնդիրը»,- այսպես պատասխանեց նախկին դատախազը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան