Իրավունք 11:23 21/07/2023 Հայաստան

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի մեղադրանքի ծավալն ավելացել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար հանդիսացող Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում, խարդախություն և փողերի լվացում կատարելու դեպքերի նոր հանգամանքներ:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող Արտակ Գալստյանը և Վարդան Ղուկասյանը, նախնական համաձայնությամբ, Տ.Ա.-ից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դիտավորությամբ,  վերջինիս և նրա կնոջ մասին արատավորող, նրա իրավունքներին կամ օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքի եղանակով, 2022թ. մարտին հեռախոսազանգի միջոցով ներկայացրել է վերջինիս պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ: Տ.Ա.-ից  ստանալով բացասական պատասխան՝ Վ. Ղուկասյանն իրագործել է իր և Արտակ Գալստյանի կողմից տրված սպառնալիքները և «youtube.com» կայքի իր անհատական էջով 2022-2023թթ. ընթացքում մի քանի անգամ հրապարակել է Տ.Ա.-ի և նրա կնոջ վերաբերյալ արատավորող տեղեկություններ:

Բացի այդ, Ա. Գալստյանը, փաստաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊԸ հիմնադիր տնօրեն Ս. Սարգսյանի, Հ. Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, Ս. Սարգսյանի կողմից քաղաքացու դստեր խնամքը ստանձնելու, նրան իր հետ բնակվելու իրավական գործընթացի կապակցությամբ իրավաբանական օգնություն ցույց տալու համար ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կնքմամբ քողարկելով իրենց իրական մտադրությունը, խաբեությամբ, 2021թ. ապրիլից մինչև 2023թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կնոջից մաս-մաս դրամական փոխանցման եղանակով և առձեռն Ս.Սարգսյանի միջոցով ստացել են 5.122.150 ՀՀ դրամ, խարդախությամբ հափշտակել այն՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Արտակ Գալստյանը, Հայկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, նշված կուսակցության գրասենյակում Կ.Ա.-ին կեղծ խոստումներ են տվել առ այն, որ Ա. Գալստյանին 8.000.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու դեպքում Վ. Ղուկասյանի միջոցով համացանցում կհանրայնացվի Կ.Ա.-ի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սննդի կետ հիմնելու համար ներդրած 34.000 ԱՄՆ դոլար գումարը վարձատուի կողմից չվերադարձնելու դեպքը, որի արդյունքում կապահովվի ինչպես ներդրված 34.000 ԱՄՆ դոլարի, այնպես էլ՝ իրենց տրամադրվելիք 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը Կ.Ա.-ին: Վերջինս վերոնշյալ խոսակցության բովանդակության մասին տեղեկացրել է իր մտերիմ Շ.Ա.-ին ու նրան ծանոթացրել Հայկ  Խաչատրյանի հետ:

Դրանից հետո՝ 2022թ. հունիսի 23-ին, Հ. Խաչատրյանը, խմբի կողմից պլանավորած հանցագործությունը քողարկելու և դրան քաղաքացիաիրավական բնույթ հաղորդելու նպատակով, Շ.Ա.-ի հետ կնքել է 8.000.000 ՀՀ դրամ գումարը  երկու ամսից վերադարձնելու վերաբերյալ փոխառության պայմանագիր, իսկ հաջորդ օրը, Շ.Ա.-ից առձեռն ստանալով հիշյալ գումարը, Կ.Ա.-ի հետ գնացել է «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ: Գրասենյակում Ա. Գալստյանի ցուցումով Հ. Խաչատրյանը հափշտակված գումարի մի մասը՝ 6.000.000 ՀՀ դրամը, փոխանցել է տեղում փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձին, իսկ մնացած 2.000.000 ՀՀ դրամը պահել է իր մոտ՝ դրանից 1.000.000 ՀՀ դրամը Վ.Ղուկասյանին փոխանցելու նպատակով:
  Հետագա օրերի ընթացքում, տուժողին տված խոստումների կատարման պատրանք ստեղծելու նպատակով, Վարդան Ղուկասյանն իր եթերներում անդրադարձել է վերոնշյալ խնդրին, սակայն հանցավոր խմբի անդամները Կ.Ա-ի գույքային խնդիրները լուծելուն ուղղված որևէ գործընթաց չեն ձեռնարկել՝ խարդախությամբ հափշտակելով վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Ա. Գալստյանը, փաստաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Ս. Սարգսյանի և Հ. Խաչատրյանի հետ, խարդախությամբ Շ.Ա.-ից հափշտակվելիք 6.000.000 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նախնական համաձայնություն են ձեռք բերել: Այդ նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով Հ. Խաչատրյանի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով, 2022թ. հունիսի 23-ին վերջինիս հետ ՍՊ ընկերության տնօրենը կնքել է ծառայությունների վճարովի մատուցման մասին ձևական պայմանագիր, ըստ որի՝ 6.000.000 ՀՀ դրամի դիմաց Ս. Սարգսյանը ձևականորեն ստանձնել է Հ. Խաչատրյանի պաշտպանությունը:

Պարզվել է նաև, որ Արտակ Գալստյանը Կ. և Լ. Ղուկասյանների, «Դոգ» մականվամբ Վ. Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, Շ. Բ.-ից շանտաժի եղանակով՝ վերջինիս և նրա մերձավոր ազգականների մասին արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2022թ. սեպտեմբերին Շ.Բ.-ին ներկայացրել է առանձնապես խոշոր չափի գույք հանձնելու պահանջ։
Մասնավորապես, Ա. Գալստյանը, քույրեր Կ. և Լ. Ղուկասյաններն ու Վ. Ղուկասյանը, 2022թ. աշնանը, տեղեկանալով Շ. Բ.-ի ամուսնանալու և հարսանեկան արարողություն կազմակերպելու, նրա գույքային դրության մասին, Շ. Բ.-ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ համացանցի միջոցով հրապարակելու սպառնալիքով, շանտաժի եղանակով ծրագրել են Շ. Բ.-ից շորթմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գույք: Կ. Ղուկասյանը ձեռք է բերել Շ. Բ.-ի, հարազատների, հարսանեկան լուսանկարները, զանգահարել Շ. Բ.-ին և ներկայացրել իր համար բնակարան գնելու, իրեն գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով հակառակ դեպքում հարսանեկան լուսանկարներն իր եղբոր՝ Վ. Ղուկասյանի կողմից համացանցի միջոցով տարածելու և արատավորող տեղեկությունների հրապարակմամբ։ Մերժում ստանալուց հետո Կ. Ղուկասյանը լուսանկարները տրամադրել է Վարդան Ղուկասյանին, ով սոցցանցով ելույթի ժամանակ անդրադարձել է Շ. Բ.-ին, տեղադրել նրա և նրա հարազատների լուսանկարները՝ վերջիններիս հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու և խնդրին լուծում տալու նպատակով, Շ.Բ.-ի խնդրանքով, «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակում հանդիպում է կազմակերպվել Արտակ Գալստյանի հետ, ով հարցին վերջնական լուծում տալու համար ներկայացրել է Շ.Բ.-ի կողմից Կ.Ղուկասյանի համար 500.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 3-ից 4 բնակարան գնելու պահանջ: Շ. Բ.-ի կողմից իրեն ներկայացված գումարային պահանջի չափը սակարկելու արդյունքում Արտակ Գալստյանը վերջինիս ներկայացրել է 38.817.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ: Վերջինս, իրեն ներկայացված սպառնալիքներից դրդված, վաճառել է իրեն պատկանող «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենան՝ այդ մասին հեռախոսազանգի միջոցով հայտնելով Ա. Գալստյանին: Վերջինս գումարը փոխանցելու համար նրան է ուղարկել Կ.Ղուկասյանի բանկային հաշվեհամարը, սակայն հանցավոր գործունեության արդյունքում ստացված գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տեղաշարժը թաքցնելու նպատակով,  կրկին զանգահարել է Շ. Բ.-ին և պահանջել գումարն իրենց հանձնել առձեռն։

2023թ. մարտի 4-ին «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակում քաղաքացին պահանջված 100.000 ԱՄՆ դոլար գումարից 15.000 ԱՄՆ դոլարը առձեռն հանձնել է Ա. Գալստյանին: Գիտակցելով ստացված գումարի հանցավոր ծագումը՝ Արտակ Գալստյանը իրենց հետ գործակցող փաստաբանական ընկերության փաստաբանի անվամբ կազմել է «Հաշտության համաձայնություն» վերտառությամբ փաստաթուղթ՝ անձնական հարցի կապակցությամբ քննվող դատական գործով հայցից հրաժարվելու դիմաց Շ.Բ.-ի կողմից Կ.Ղուկասյանին 15.000 ԱՄՆ դոլար գումար վճարելու և ևս 85.000 ԱՄՆ դոլար գումար հետագայում վճարելու պարտավորություն ստանձնելու մասին: Կողմերը ստորագրել են նշված փաստաթուղթը՝ թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը։ Իսկ Ա. Գալստյանը նշված գումարից 2800 ԱՄՆ դոլարը հանձնել է Կ.Ղուկասյանին և նրա քրոջը:
Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա Ա. Գալստյանին ներկայացված մեղադրանքը փոխվել է և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)  և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Լրացվել են նաև նշված վարույթի շրջանակում մեղադրյալ հանդիսացող մի քանի այլ անձանց մեղադրանքները ևս։

Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են քննչական կոմիտեից։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}