Արցախում մարդիկ ժամերով կաթնամթերքի հերթ են կանգնում, շատերը հաճախ հեռանում են ձեռնունայն
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հերթական անգլալեզու տեսանյութն է պատրաստել՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակելու հետևանքով երկրում տիրող աղետալի վիճակի մասին.
«Հանրապետությունում վառելիքի պակասի, փաթեթավորման նյութերի բացակայության պատճառով խանութներին այլևս անհնար է մատակարարել կաթնամթերքը։ Հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով մարդիկ ստիպված են լինում ոտքով հասնել կաթնամթերքի գործարան և շոգին ժամերով հերթ կանգնել՝ գոնե որևէ կաթնամթերք ձեռք բերելու հույսով։ Տեղում արտադրված կաթը բավարար չէ Արցախի ողջ 120 հազարանոց բնակչությանն ապահովելու համար, այդ իսկ պատճառով հերթագրվածներից շատերը հաճախ հեռանում են առանց կաթնամթերքի»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախ... Գոյության պայքար
- Արցախում 1670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
- Շրջափակված Արցախ. «Գիշերվա 2-ին արնահոսելով հասա հիվանդանոց, Գաբրիելս մահացավ դեռ չծնված»
- Արցախում տարեց տղամարդն ուշագնաց է եղել հացի հերթում
- Քաղաքացիները պարեն են հավաքում՝ պահանջելով ՄԱԿ-ից հասցնել Արցախ
- Շրջափակված Արցախում օրեցօր ավելանում է աշխատանքից ու եկամտից զրկված քաղաքացիների թիվը
- Արցախում հղի կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է գործող եզակի հասարակական տրանսպորտում
- Սթրեսի բարձր մակարդակի և թերսնման պատճառով Արցախում կանանց վերարտադրողական առողջությունը վտանգի տակ է
- Պաշարված Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. ՄԻՊ գրասենյակ
- Արցախի ՄԻՊ. Կրկնում եմ՝ Արցախում իրավիճակն օրհասական է