Շրջափակված Արցախում օրեցօր ավելանում է աշխատանքից ու եկամտից զրկված քաղաքացիների թիվը
Թշնամու պարտադրած պայմաններում ամեն օր նոր տնտեսվարող սուբյեկտներ են դադարեցնում իրենց գործունեությունը, և օրեցօր ավելանում է աշխատանքից, հետևաբար, նաև եկամտից զրկված քաղաքացիների թիվը։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը։
«Գործազրկությունը կախված է մի քանի հանգամանքից, այդ թվում՝ տնտեսության ոչ լիարժեք գործունեության արդյունք է դա։ Ըստ էության, նախարարությունը շատ քիչ ռեսուրսներ ունի քաղաքացիներին աշխատանքով ապահովելու համար. կարելի է ասել, որ հաշվառումից զատ այլ լծակներ չունի այդ անձանց աջակցելու և աշխատանքով կամ եկամտով ապահովելու համար։ Միակ լուծումը եղել են շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման միջոցառումները։
Դա, սակայն, ամբողջությամբ չի կարող լուծել այդ ընտանիքների եկամուտների ու բավարար կեցության հարցը»,- նշում է գերատեսչության ղեկավարը` հույս հայտնելով, որ իրավիճակը առավել ծայրահեղ չի դառնա։
Հարակից հրապարակումներ`
- Սթրեսի բարձր մակարդակի և թերսնման պատճառով Արցախում կանանց վերարտադրողական առողջությունը վտանգի տակ է
- Շրջափակված Արցախում արդեն բախվում են դեղորայքի խնդրի
- Պաշարված Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. ՄԻՊ գրասենյակ
- Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ. Գլխավոր բժիշկ
- Արցախում մարդիկ մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալով
- Պաշարված Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է գրեթե անհնար
- Արցախում 860 տնտեսվարող սուբյեկտ շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը