Ամեն մեկիդ մասնակցությունը ցույց կտա,թե ինչ է լինելու․ Լարիսա Ալավերդյան
«Այստեղ գտնվում են բոլոր նրանք, ոորնք սիրտ, խելք, հոգի ունեն և հասկանում են, որ չկա առանձին Արցախի հարց, չկա առանձին Հայաստանի հարց, խոսքը՝ հայության գոյատևման, զարգացման ու նսեմացման մասին է»,- Ա.Մյասնիկյանի անվան հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ընթացքում ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց, որ կլինի այն, ինչին ազգովի արժանի ենք։
«Ամեն մեկիդ մասնակցությունը ցույց կտա, թե ինչ է լինելու։ Մենք մի խումբ մարդկանցով կարողացել ենք ՄԱԿ-ի, ԵՄ ներկայացուցչության մոտ հստակեցնել պահանջը։ Որևէ միջազգային սուբյեկտ՝ լինեն ՄԱԿ-ը, ԵՄ, թե առանձին պետություններ, իրավունք չունեն մատնել 120 000 հայությանը (այդ թվում՝ 30 000 երեխաներ) մարդասպան և ցեղասպան Ադրբեջանի քաղաքականությանը։ Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից՝ ապահովվել բոլոր իրենց հայտնի մեթոդներով Արցախում ապրող բնակիչների պարենային ապահովումը։ Այդ կազմակերպությունն ունի հրաշալի փորձ՝ օդից ուղղակի նետելով ներքև պարենը, մասնավորապես՝ Աֆրիկայում, Ասիայում։ Չեմ կարծում, որ Ելենա Միլոշևիչի համար ծանր կլիներ,եթե մեկ օր իր երեխան կամ ծանոթը կիսաքաղց մնար։ Ամո՛թ, ամո՛թ․․․»,- ասաց Ալավերդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Արցախում ապրող մանուկը ոչ միայն խաղաղ ու երջանիկ չէ, այլև սոված է քնում․Կոլյա Շահգելդյան
- Արցախի հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Նախկին դատախազը մասնակցում է բողոքի ակցային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան