Այս ամենի համատեքստում առավել խելամիտ քայլ կլիներ՝ Գևորգ Դանիելյան
Արցախում ընթացող դասական իմաստով ցեղասպանության մեջ Թուրքիայի շահագրգռվածությունը քաղաքագետները բացատրում են զուտ քաղաքական ասպեկտներով՝ մասնավորապես Մեղրու միջանցքով՝ իր ֆեյսբուքյան էջում վերլուծում է պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
«մեծ թուրանի գաղափարի կենսագործման մարմաջով, ինչը տրամաբանական է: Ինձ համար, որպես տասնյակ տարիներ իրավապահ համակարգում աշխատած մեկի, Մեղրու միջանցքի անդուլ պայքարը առաջնահերթ այլ ենթատեքստ ունի, դա թուրքերի համար ընկալվում է իբրև, այսպես կոչված, «գորշ ճանապարհ», ինչը հնարավորություն կտա, գրեթե ներքին համակարգով հասնել անասելի մեծ չափերի թմրանյութերի, մարդկանց, հատկապես՝ երեխաների թրաֆիքինգի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության: Այս հեռանկարը չափազանց գրավիչ է հատկապես՝ Աֆղանստանի (այս երկրում միայն թմրանյութերի արտադրությունը կազմում է շուրջ 350 մլրդ դոլար) և Պակիստանի համար, ուստի պատահական չէր նրանց անմիջական մասնակցությունը 44-օրյա պատերազմում:
Ասվածի համատեքստում մենք, բացի ավանդական դաշնակիցներից, ունենք բազում այլ շահագրգիռ կողմնակիցներ՝ առնվազն Իրան, Հնդկաստան և Չինաստան:
Չինաստանի շահագրգռվածությունն ուղղակի սահմաններ չունի, այս երկիրը Մեծ Բրիտանիայի գաղութատիրության շրջափուլում թմրանյութերի պատերազմների մեջ է եղել և սեփական մաշկի վրա է զգացել այդ աղետի, ինչպես նաև այն հաղթահարելու ծանրությունը: Ներկայումս նրանց անհանգստությունը նաև այդ հեռանկարով է պայմանավորված:
Այս ամենի համատեքստում, կարծում ենք, առավել խելամիտ քայլ կլիներ, նախ՝ չեղարկել, այսպես կոչված՝ «Կրոնի ազատության դաշինքի» տակ 2020 թ. հունիսի 12-ին դրված մեր ստորագրությունը, քանզի այն բացառապես ուղղված է հենց վերը նշված երկրների և Իրաքի դեմ, որոնք երբևէ մեզ համար որևէ կրոնական խնդիր չեն ստեղծել՝ ի տարբերություն թուրքիայի և ադրբեջանի, բացի այդ, վերապահել են մեր թեմերին ավելի լայն լիազորություններ, քան Մայր Աթոռն է օժտված Հայրենիքում: Հետագա քայլերը կհուշեն քաղաքագետները, միայն հիշեցնեմ, որ դե ֆակտո այդ ճանապարհը փակել է ոչ թե հայկական, այլ հենց ադրբեջանական կողմը՝ որպեսզի թույլ չտար հումանիտար օգնություն հասցնեն երկրաշարժից տուժած Հայաստանին:
Հ.Գ. Մի փոքր ծավալուն տեքստ ստացվեց, բայց մեկ անգամ ևս ընդգծվեց այն անասելի մեծ կարևորությունը, որ ունի ՀայաՔվե օրենսդրական նախաձեռնությունը, ստորագրե՛ք հանուն Ձեր և Ձեր երեխաների ապագայի ….»;