ՔԿ-ի վարչական շենքից տղամարդու ցած նետվելու դեպքով ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ
Քննչական կոմիտեի վարչական շենքից տղամարդու ցած նետվելու դեպքի առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
«Տարածված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 5-րդ հարկից ձեռնաշղթայված վիճակով տղամարդ է իրեն ցած նետել և մահացել։ Դեպքի կապակցությամբ՝ նույն օրը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա