Արցախում հայերը ԴԻՄԱԿԱՅՈւՄ են հանուն Հայրենիքի, հանուն պետականության, հերոս նահատակների պատգամի.Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Հայաստանի հայրենակիցներիս շնորհակալություն չեմ ասի, քանզի մեկ ենք, նույնն ենք, նույն ցավ ու դարդի մեջ ենք: Մեկս կուշտ, մյուսս սոված, մի քիչ անհոգ, անասելի հոգնած, բայց բոլորիցս մեր Հայրենիքն ու Արժանապատվությունն են խլում, Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը, Արցախի Հանրապետությունում՝ նախագահը: Քաղաքականությունը՝ քաղաքականություն ու այնտեղ ամեն բան շատ արագ է զարգանում:
Շատ չեմ մանրամասնի, երկար կստացվի, բայց մի բան սկսել է նշմարվել, մեզ ադրբեջան խցկողների ջանքերը արդյունավետ չեն...ու այստեղ ժողովրդի իմաստությունն ու կամքն է հաղթում, ինչքան էլ ՀՀ իշխանությունները փութաջանորեն հակառակն են անում, իսկ ԱՀ իշխանությունները վրաններում անգործության մատնված պաթոսախեղդ են անում...Արցախում հայերը չեն դիմանում, անհնար է դիմանալ, երբ երեխադ թերի է սնվում, անհնար է դիմանալ, երբ հղի կինը կիսասոված, ոտքով կիլոմետրեր է անցնում, որ հետազոտում անցնի...
Արցախում հայերը ԴԻՄԱԿԱՅՈւՄ են հանուն Հայրենիքի, հանուն պետականության, հանուն հերոս նահատակների պատգամի...ու նորից Չդիմակայող իշխանություն, որն իր կեցվածքով զրոյացնում է մեր սուբյեկտայնությունը...հիմա, այո հենց հիմա, երբ ժողովուրդն է ՉԴԻՄԱՆԱԼՈՎ ԴԻՄԱԿԱՅՈւՄ, պետք է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ մեր երկու հայկական պետությունների ՍՈւԲՅԵԿՏԱՅՆՈւԹՅՈւՆԸ և անել իրական ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆ...#միացում#»։
Հարակից հրապարակումներ`
- «Արցախ», «բացեք կյանքի ճանապահը». քայլերթ՝ Երևանի փողոցներում
- Երկուշաբթի օրը, ժամը 8։30-ից կփակվեն փողոցներ՝ հաջակցություն Արցախի
- Այսօր Արցախում ապրող մանուկը ոչ միայն խաղաղ ու երջանիկ չէ, այլև սոված է քնում․Կոլյա Շահգելդյան
- Արցախի հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Նախկին դատախազը մասնակցում է բողոքի ակցային
- Արցախ... Գոյության պայքար
- Բոլորիս քայլերը պետք է ուղղված լինեն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն միտված ՀՀ հետագա գործողությունները կանխելուն. Բեգլարյան
- Քաղաքացիները պարեն են հավաքում՝ պահանջելով ՄԱԿ-ից հասցնել Արցախ