Սպիտակում երեխաներին կծած շունը մեկուսացվել է
Լոռու մարզի Սպիտակ համայնքում քաղաքացու շունը, պոկելով շղթան, հարձակվել է խաղացող երկու երեխաների վրա, պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ։ Երեխաները տեղեփոխվել են հիվանդանոց: Դեպքի մասին տեղեկատվությունը ստանալուն պես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ:
Տեսչական մարմնի հաղորդմամբ, շունն անմիջապես մեկուսացվել է։ Ըստ սահմանված ընթացակարգերի՝ կենդանին կլինի ամենօրյա հսկողության տակ, և, վարքի փոփոխության, որոշակի հիվանդությունների, մասնավորապես՝ կատաղության, կլինիկական նշանների առկայության դեպքում, կձեռնարկվեն համապատասխան գործողություններ (շունը կքնեցվի և կտարվի լաբորատոր հետազոտության)։
Երեխաներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսին ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան