Ստեփանակերտի «Ծիլ» տիկնիկային ստուդիայի երեխաները հեռավար ծանոթացել են Երևանի Տիկնիկային թատրոնում ցուցադրվող տիկնիկային արվեստի նմուշներին
Ստեփանակերտի «Ծիլ» տիկնիկային ստուդիան սկսել է համագործակցել Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հետ։ Համագործակցության շրջանակում նախատեսվում են հանդիպումներ բեմանկարչի, ռեժիսորի, տիկնիկավար-դերասանների հետ։
«Ծիլ» տիկնիկային ստուդիայից հայտնում են, որ այսօր ստուդիայի երեխաները հնարավորություն են ունեցել հեռավար տարբերակով ծանոթանալու թատրոնում ցուցադրվող տիկնիկային արվեստի նմուշներին։
«Շնորհակալություն ենք հայտնում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանին, ռեժիսոր Սամսոն Մովսեսյանին և Սոնա Ազարյանին»,- նշում են ստուդիայից։