Երկուշաբթի օրը, ժամը 8։30-ից կփակվեն փողոցներ՝ հաջակցություն Արցախի
Ակցիայի մասնակիցները մեկ րոպեով փակեցին փողոցը` ի հիշատակ արցախյան պատերազմների զոհերի։
«Մեկ րոպե լռությամբ, հարգելով Արցախի պատերազմի զոհերին, փակեք փողոցը։ Շարժը կանգնեցրե՛ք ոստիկաններ, մեր տղերքը զոհվել են, որպեսզի դուք ծառայեք հայրենիքին։ Կոչս այն է, որ բացվի կյանքի ճանապարհը և որքան կուսակցություն կա, բոլորը վայր դնեն դրոշները։ Գնահատեք այս երեխաների ապագան, չունենք էլ կորցնելու ոչ մի տարածք։ 120 000 հայ կործանվում է։ Վայր դրեք ձեր դրոշներն ու միացեք, համախմբվեք»,- հորդորեց մասնակիցներից մեկը։
Այնուհետև հավաքի նախաձեռնողները հայտարարեցին այսօրվա հավաքի ուղերձն ու պահանջը։
«ՀՀ իշխանություններից պահանջում ենք ՝ հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից և վերջ տալ նմանօրինակ հայտարարություններից։ Ընդունել, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունները Ադրբեջանին դարձրել են էլ ավելի սանձարձակ, հանգեցրել են Լաչինի միջանցում անցակետի տեղադրմանը և միջազգային հանրության պասիվ արձագանքին։ Ուստի ՝ օր առաջ դադարեցնե՛լ նման հայտարարություններն ու գործողությունները։
- Արցախին առնչվող բանակցություններում արտահայտել բացառապես Արցախի ժողովրդի կամքը, ներկայացնել, որ Արցախն ու Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում՝ բազմաթիվ հիմնավորումներով։
- Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունների փոխարեն, միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն աշխարհին ներկայացնելու, պատշաճ դատապարտման ու զսպման ուղղությամբ․․․»
Կոչից ու պահանջներից հետո հավաքի մասնակիցները երթ իրականացրեցին։
Հանրահավաքի համակարգող խմբի անունից հայտարարվեց, որ երկուշաբթի օրվանից ժամը՝ 8։30-ից ՀՀ տարբեր մարզերում, հատկապես՝ մայրաքաղաք Երևանում, հայրենակիցների համար կմոդելավորվի փոքրիկ Արցախ, այսինքն՝ կփակվի որոշ ճանապարհներ։
«Մարդիկ կհասկանան,թե որքան վատ է, որ ամենապարզ բանն այդքան անհասանելիէ և ինչ-որ առումով կզգան այն, ինչ զգում է արցախցին։ Հորդորում ենք բոլորին, որոնք մտահոգ են, միանալ ակցիային։ Այն նպատակ ունի ցույց տալու այն անհրամարությունների մի մասը, որը զգում է արցախցին»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Այնուհետև ակցիայի մասնակիցներն իրականացրեցին իրազեկող երթ՝ Մաշտոցի պողոտայով մինչև Օպերա։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն մեկիդ մասնակցությունը ցույց կտա,թե ինչ է լինելու․ Լարիսա Ալավերդյան
- Այսօր Արցախում ապրող մանուկը ոչ միայն խաղաղ ու երջանիկ չէ, այլև սոված է քնում․Կոլյա Շահգելդյան
- Արցախի հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Նախկին դատախազը մասնակցում է բողոքի ակցային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան