Չալաբյան. Գործող իշխանությունը պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն իրականացնի հայ բնակչության ցեղասպանություն
«Արցախում հումանիտար ճգնաժամ է, օր-օրի սրվում է, մոտենում է այն պահը, երբ որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և վերաճել նոր մեծ ողբերգության»,-ասուլիսում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ այս ֆոնին «Հայաքվեի» հիմնական գաղափարն ու հիմնական ուղերձը դառնում է ծայրահեղ արդիական. «Մարդիկ սկսում են հասկանալ, որ այս նախաձեռնությունը մենք սկսել ենք ոչ թե վերացական իրականությունից կտրված օրենքի փոփոխությունների համար, այլ նրա համար, որպեսզի այն իրավիճակը, որ մենք ունենք այսօր, որը հետևանք է գործող իշխանության բազմաթիվ սխալների ու ձախողումների, փակուղու, կարողանանք իրավիճակը հանգուցալուծենք, լուծումը գտնենք»,- ասաց Ա. Չալաբյանը։
Ա. Չալաբյանը նշեց, որ գործող իշխանությունը հայտարարում է, որ Ադրբեջանն Արցախի հայ ժողովրդի ցեղասպանություն է պալանավորում, միաժամանակ նույն իշխանությունը հայտարարում է, որ Արցախը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի կազմում. «Սա դասական շիզոֆրենիա է։ Այսինքն՝ գործող իշխանությունը պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը իրականացնի Արցախում ապրող հայ բնակչության ցեղասպանություն։ Տրամաբանական կապն այդպիսին է»։
Ըստ Ա. Չալաբյանի, 1918թ․ ի վեր, երբ օսմանյան զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան, երբևիցե այդքան մոտ չենք եղել իրական ցեղասպանության, որքան այսօր է։
«Արցախում հումանիտար ճգնաժամն այնպես է սրվել, որ սպառնում է արդեն մարդկանց մասսայական մահացություն։ Այդ պայմաններում գործող իշխանությունը փոխանակ իր ջանքերը կենտրոնացնի մեր հայրենակիցների ողբերգությունը կանխելու վրա, իր ողջ ջանքերն ուղղել է «Հայաքվե»-ի դեմ։ Հարց է առաջանում՝ ո՞րն է ձեր նպատակը, ո՞ր ժողովրդին եք ծառայում, ներկայացնում, ինչո՞ւ եք այդ ամենն անում», - նշեց նա։
Ա.Չալաբյանն ասաց, որ դիմադրության բոլոր օջախները միասնական օրակարգ պետք է ձևավորեն, համատեղեն ուժերը, կանխեն հայկական նոր ցեղասպանությունը, նոր կապիտուլացիան, որը նոր ողբերգություն է լինելու մեր ազգի համար։
«Դա մեր ուժերից վեր չէ։ «Հայաքվեի» շրջանակներում մեր կատարած ողջ աշխատանքը ցույց է տալիս, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, զգալով վերահաս վտանգը, սկսել է համախմբել, դիմադրել այն աղետին, որ մեր գլխին բերել են այս իշխանությունները»,- նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Հարցին, թե ինչո՞ւ արցախցիների ակցիաներում «ՀայաՔվեն» ներգրավված չէ, նա ասաց. ««Կարծում ենք, որ դեսպանությունների դիմաց իրականացվող գործողություններն արդյունավետ չեն։ Արցախում տեղի ունեցող ողբերգության հիմնական պատճառը ՀՀ իշխանությունն է։ Արցախյան գործընկերների հետ որոշակի երկխոսության մեջ ենք, փորձում ենք իրենց բացատրել, որ ակցիաների թիրախը շատ հստակ պետք է լինի, և գործողություններ պետք է պահանջել հիմնական շահառուից՝ ՀՀ իշխանություններից, ոչ թե ՄԱԿ-ից, ինչ որ դեսպանություններից։
Փառք Աստծո, Հյայաստանն Արցախն Ադրբեջանի մաս դեռ չի ճանաչել, ընդամենը բանավոր խոսք է, չկա որևէ փաստաթուղթ, հիմա պետք է ամեն ինչ անել, այդ բանավոր խոսքն ընդհանրապես դուրս բերվի շրջանառությունից։ Մեր Արցախի գործընկերները պետք է իրենց ռեսուրսները մոբիլիզացնեն հենց այդ ուղղությամբ, երբ դա տեղի ունենա, մենք նրանց կաջակցենք», - ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Շրջափակված Արցախ. ցամաք հաց գնելը խնդիր է դարձել
- Առաջնահերթությունը այս օրհասական վիճակում գտնվող Արցախին և արցախցուն օգնելն է. Արցախի ՄԻՊ
- «Հանուն մեզ ո՛ւժ գտեք ձեր մեջ, որովհետև մենք ապրում ենք` օգտագործելով մեր վերջին ուժերը». Աստղիկ Քեշիշյանը՝ Արցախից. infocom.am
- Արցախում շրջափակման պատճառով շուրջ 15 000 քաղաքացի գործազուրկ է դարձել. ՊԵԿ նախագահի տեղակալ
- «Արցախ», «բացեք կյանքի ճանապահը». քայլերթ՝ Երևանի փողոցներում
- Երկուշաբթի օրը, ժամը 8։30-ից կփակվեն փողոցներ՝ հաջակցություն Արցախի
- Արցախում մարդիկ ժամերով կաթնամթերքի հերթ են կանգնում, շատերը հաճախ հեռանում են ձեռնունայն
- «Հայաքվե» նախաձեռնությունը Երևանի ընտրություններին չի մասնակցի. Չալաբյան
- Հնարավորություն չի տրվում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին. Լիազոր ներկայացուցիչ
- Ավետիք Չալաբյան. Գործող իշխանությունը սարսափած է «Հայաքվեից»
- Ուղղորդված են իշխանության կողմից. Չալաբյանը՝ «Հայաքվեի» անդամների վրա հարձակումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին