Մի միրգ եմ ուտում, թոռներս այնտեղ առանց միրգ.Բլոկադայի պատճառով Գորիսում մնանցած տատիկը՝ Արցախում թոռների մասին
«Ապրում էի Հադրութի շրջանի Ջրակուզ գյուղում: Ինձ եղել է չորս աղջիկ, մեկ մինուճար տղա: Որդիս զոհվել է 1992 թվականին (արտասվում է): Երկու տարի անց ամուսինս է մահացել: Մենակ եմ մնացել, չեմ ուզել դուրս գալ մեր գյուղից, որովհետև տղայիս գերազմանն այնտեղ է»,-պատմում է Գորիսի հյուրանոցներից մեկում ապաստանած 80-ն բոլորած Ջիլետա Վարդանյանը, որն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակվելու պատճառով չի կարողացել վերադառնալ Ստեփանակերտ:
«Վերջին պատերազմից հետո, երբ փախել ենք Ստեփանակերտ, հիմա երեք աղջիկս այնտեղ են: Մի աղջիկս Ղազախստանում է ապրում: Աղջիկս ասել էր, որ ինձ տանեն Երևան, այնտեղից ինքը իրեն Ղազախստան կտանի, իր մոտ: Գնացել եմ, անցած տարվա նոյեմբերի 1-ին այնտեղ եմ եղել, դեկտեմբերին փակվել են ճանապարհը: Ասել են այսօր կբացեն, վաղը կբացեն՝ չեն բացել: Արցախից մի շորով եմ դուրս եկել: Աղջիկս ամեն ինչ առել է: Թոռս ինձ բերել է Երևան, որովհետև ասացի, թե ուզում եմ գնամ Գորիս, որպեսզի Կարմիր խաչի մեքենաներով անցնեմ Արցախ, բայց արդեն մեկ ամիս է մնացել եմ Գորիսում, ճանապարհ փակել են:
Ճիշտ է՝ լավ պահում են, օրական երեք անգամ սնունդ են տալիս, հյուրանոցում տունն ու տեղն էլ կա, ապրում ենք, բայց թոռներս, ծոռներս այնտեղ են: Մի միրգ եմ ուտում, թոռներս այնտեղ առանց միրգ: Սիրտոս ուզում է ամենից առնեմ գնամ երեխոնցս մոտ, բայց չեմ կարող»,-ասում է տիկին Ջիլետան:
Panorama.am -Քան՞ի թոռնիկ ու ծոռնիկ է մնացել պաշարված Արցախում:
Ջիլետա Վարդանյանը պատասխանեց. «Երեք աղջիկս ու 6 թոռս, երկու թոռներիցս մեկն էլ Գերմանիայում է, մյուսը Ֆրանսիայում: 4 ծոռ էլ ունեմ Արցախում»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի լիակատար շրջափակումը բարդ ազդեցություն է ունեցել կրթության ոլորտի վրա. ԿԳՄՍ նախարար
- Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը․ Ռուբեն Վարդանյան
- Լաչինի փակված անցակետը չի թողնում, որ արցախցի երեխաների ձայնը լսի մեծ աշխարհը. Հադրութցի Արմանի կոչը
- ՄԻԵԴ վերահաստատել է իր կայացրած որոշումը՝ Ադրբեջանը պարտադիր պետք է բացի Լաչինի միջանցքը
- Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտության մասին
- Ծննդօգնությունը Արցախում՝ բլոկադայի պայմաններում
- ԵՄ-ն վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը