«Վիտամին Դ» չկա Արցախում, այդ պատճառով՝ 8 ամսական երեխային արևի տակ ենք հանում, որպեսզի վիտամին կլանի.Գորիսից անհանգստանում է ստեփանակերտցի հայրը
«Ես ու հայրս ենք այստեղ: Բժշկական օգնության նպատակով հերթագրվեցինք, ռուսական խաղաղապահների օգնությամբ եկանք, այն ժամանակ դեռ նման բան չկար, որ Կարմիր խաչի օգնությմաբ պետք է պարտադիր գայինք: Եկանք բուժումը ստացանք, հետ գալուց Լաչինի միջանցքը փակվեց մնացինք Գորիսում»,-ասում է ստեփանակերտցի Կարեն Շաֆերյանը:
«Ընդհանրապես չեն ասում, թե երբ կբացվի, ամեն օր հույսով սպասում ենք, որ այսօր-վաղը կբացվի, բայց մինչև հիմա ձեն-ձուն չկա: Մեզ այն ժամանակ Արցախում ասացին, որ 18-55 տարեկաններին չի թույլատրվում անցնել Միջանցքով, մյոսներին՝ անչափահասները և տարեցները կարող են անցնել, անցանք ու մնացինք այստեղ: Աշխատանքն ամեն ինչը թողել ենք Ստեփանակերտում: Երկու անչափահաս երեխա ունեմ՝ 8 ամսական և 4 տարեկան: Այս պահի դրությամբ տանը երկու տղամարդ ենք, երկուսս էլ մնացել ենք այստեղ՝ Գորիսում: Ես թխվածքի արտադրամաս ունեի, բայց քանի որ շաքարավազ, ալյուր չի մտնում գործարանը ժամանակավոր կանգնեցված է: Զրկված եմ նաև աշխատանքից»,-հայտնեց ստեփանակերտցին:
Հարց-Ինչրպե՞ս են ապրում այնտեղ ձեր ընտանիքի անդամները:
Կ. Շաֆերյան-Կարելի է ասել, որ մի կերպ գոյատևում են: Այս պայմաններում, եթե նույնիսկ գումարը լինի, այն չի օգնում, քանի որ բան չկա հայթայթելու: Սնունդ չկա խանութներում՝ ընդհանրապես ոչ մի բան, լավ տեղյակ եք, թե Արցախի խանութների վիճակն ինչ է, միայն՝ մայոնեզ, կետչուպ, որով չես կարող սնվես: Այստեղից էլ ընդհանրապես բան չենք կարողանում ուղարկել, ճանապարհը փակ է: Ամեն օր տեսակապով խոսում ենք երեխաների հետ: Բնականաբար, իրենք քաղցր են ուզում, բայց ահավոր վիճակ է, մեզ այստեղ վատ ենք զգում, որովհետև չենք կարողանում այն հասցնել երեխաներին: Այդ պատճառով մենք խանութ մտնելուց չենք կարողանում մի բան վերցնենք ուտենք, կոկորդներովս չի անցնում:
Հարց-Եթե ճանապարհը բացվի կլքե՞ք Արցախը:
Կ. Շաֆերյան-Ես 31 տարեկան եմ, Ստեփանակերտում ծնվել մեծացել եմ, իմ հողը կանչում է: Ես արտագնա աշխատանքի գնացել եմ, երկու տարի Ռուսաստանում եմ եղել, բայց թե ուր էլ գնում ես քո հողը կանչում է: Գորիսը, Հայաստանն էլ է մեր հողը, բայց մեր ծննդավայրն ուրիշ է: Իմ համար դժվար կլինի թողնել տունս և տեղափոխվել մի այլ երկիր:
Հարց-Ի՞նչ եք պատաստ անել, եթե չբացվի միջանցքը:
Կ. Շաֆերյան-Այդ մասին չեմ էլ ուզում մտածել, ուզում եմ, որ անընդհատ պայքարենք՝ հույս ունենալով, որ մի օր կբացվի: Իմ կարծիքով պայքարի միակ տարբերակը միասնությունն է՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք միանանք և մի բռունցք դառնանք: Ինձ թվում է այդ ժամանակ նոր խուլ աշխարհը մեզ կլսի և օգնության կհասնի: Ես չեմ ուզում ասել, թե ովքեր են այս ամենի մեղավորները, բայց այս պահին պետք է համախմբվենք, որպեսզի կարողանանք մի բռունցք դառնանք ու մեր գործն առաջ տանենք:
Հարց-Որ գնաք ի՞նչ եք տանելու երեխաներին:
Կ. Շաֆերյան-Առաջին հերթին քաղցրը պարտադիր պետք է տանենք ու մնացած անհրաժեշտը, մրգեղեն, վիտամին, որովհետև ընդհանարպես ոչ մի բան չկա: Այսօր կինս զանգահարել է փոքրի համար «Վիտամին Դ» է պետք, կառավարությունը տալիս է, պոլիկլինիկայից ստանում էինք, բայց դե այնտեղ չկա, բոլոր դեղատներն նայել ենք՝ չկա, բայց երեխայի մոտ «Վիտամին Դ»-ի պակասը կա: «Վիտամին Դ»-ն ի՞նչ է՝ չկա, որ տան երեխային: Այդ պատճառով դուրս են ելնում արևի տակ, որպեսզի վիտամինը կլանի: Բայց մինչև երբ կարող է սա շարունակվել:
Բոլոր դեպքերում մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարենք, չգիտեմ ինչ կլինի վաղը, ինչ ճակատագիր են նախատեսել մեր համար, բայց մենք չենք հուսահատվում, միակ տարբերակը պայքարն է, համախմբվենք ու միասնաբար մի բանի հասնենք: Բոլոր արցախցիներն ասում են, որ միասնաբար պետք է պայքարենք, որպեսզի հաղթահարենք այս դժվարությունները: Մեր՝ սովորական մարդկանց ձեռն այս պահին ոչ մի բան չկա, որովհետև ղեկավարությունն է որոշում, բայց մենք որպես ժողովուրդ պետք է միասին լինենք: Համացանցից իմացա, որ մի հայ երիտասարդ ցանկանում է ժողովրդին միավորի և գան հասնեն Հաքարի կամուրջ, ես և Գորիսում գտնվող արցախցիներս պատրաստ ենք միանալ նրանց, հասնենք կամրջի մոտ, հասկանանք, թե ինչ է կատարվում, քանի որ սոցցանցերում ասում են, թե Նիկոլ Փաշինյանն է փակել, Ռուսաստանից ասում են Նիկոլ Փաշինյանն է այս ամենի մեղավորը, որ ճանապարհը փակ է: Ինքներս կցանկանայինք հասնել այնտեղ և հասկանանք վերջապես՝ ինչ է կատարվում կամրջի մ վրա:
Հարակից հրապարակումներ`
- Մենք Արցախից ենք, ապրել ենք Արցախում և կապրենք այնտեղ.Բլոկադայի պատճառով Գորիսում ապաստանած Հովիկ Առաքելյան
- Մի միրգ եմ ուտում, թոռներս այնտեղ առանց միրգ.Բլոկադայի պատճառով Գորիսում մնանցած տատիկը՝ Արցախում թոռների մասին
- Հադրութցի կանանց թույլ չտվեցին Հաքարի կամրջով անցնել և միավորվել իրենց ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան