Մարոկկոյի ափերի մոտ նավը բախվել է ժայռերին, ինչի հետևանքով վեց միգրանտ է զոհվել
Մարոկկոյի ափերի մոտ նավակի վթարի հետևանքով վեց միգրանտ է մահացել:«ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է Maghreb Arabe Presse-ը՝ հղում անելով իշխանություններին:
«Վեց մարդ խեղդվել է այն բանից հետո, երբ նավը բախվել է ժայռերին՝ եղանակային բարդ պայմանների, բարձր ալիքների և մաքսանենգների վատ մանևրի պատճառով»,-ասվում է զեկույցում։
Նշվում է, որ բախումից հետո մոտ 48 մարդու հաջողվել է փախչել։
Հայտնում են, որ դեպքի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել տեղական իշխանությունների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները՝ ողջ մնացած միգրանտներին առաջին օգնություն ցույց տալու, ինչպես նաև մահացածների մարմինները դուրս բերելու համար։
Հարակից հրապարակումներ`
- 200 միգրանտով անհետացած նավը դեռ չեն գտնում
- Տեխասում սկսել են գետի մեջ արգելքներ տեղադրել միգրանտներին զսպելու համար
- Հռոմի պապը Միջերկրական ծովում միգրանտների և փախստականների մահն անվանել է «խայտառակություն հասարակության համար».
- Մեկ օրում ռեկորդային թվով միգրանտներ են ափ իջել իտալական կղզում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան