Մերձմոսկովյան գյուղերից մեկում զինված տղամարդը պատանդ է վերցրել
Մոսկվայի մարզում առանձնատաներից մեկում հայտնաբերվել է զրահաբաճկոնով տղամարդ՝ զենքով և նռնակներով, հավանաբար ներսում պատանդ կա: Այս մասին հայտնում է Telegram 112 ալիքը։
Նշվում է, որ Իստրայի քաղաքային ավանի «Շերվուդ» տնակային գյուղում անվտանգության մասնավոր կազմակերպության հեռակառավարման վահանակն ահազանգ է ստացել տան ներխուժման մասին։
Անմիջապես դեպքի վայր է ժամանել մասնավոր պահնորդական ընկերությունը։ Նրանք պարզել են, որ տունը բաց է, խառնաշփոթ է, շուրջբոլորը ցրված են ալկոհոլի շշեր։
Դրանից հետո զրահաբաճկոնով մի տղամարդ՝ զենքերով ու նռնակով, դուրս է եկել սենյակից։ Անվտանգության մասնավոր ընկերության աշխատակիցները դեպքի վայր են կանչել ոստիկանություն և Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ): Telegram ալիքի տվյալներով՝ տան ներսում պատանդ կա։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում տղամարդը պատանդ է վերցրել երեք կնոջ և մեկ երեխայի
- Ադրբեջանն առ այսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում. Ալեն Սիմոնյանը՝ Թուրքիայում
- Մենք պատանդ ենք մեր տանը, գերի ենք մեր հայրենիքում. մարտակերտցի Սոնա Ադամյան