Մերձմոսկովյան Իստրայում առանձնատունը զավթած տղամարդը լիկվիդացվել է
Մերձմոսկովյան Իստրայի գյուղերից մեկում բարիկադավորած զինված տղամարդը վերացվել է:«ՌԻԱ նովոստի»ժի փոխանցմամբ՝ ասել է քաղաքային շրջանի ղեկավար Տատյանա Վիտուշևան։
«SOBR-ի աշխատակիցների՝ տուն գրոհելու գործողությունների ժամանակ հարձակվողը վերացվել է»,-գրել է նա Telegram-ում։
Վիտուշևայի խոսքով՝ Շերվուդ գյուղի բնակիչներից և հյուրերից ոչ ոք չի զոհվել և չի տուժել։ Մոտակա ժամերին տարհանված բնակիչները կվերադառնան իրենց տները, ճշտել է Վիտուշևան։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մասնավոր անվտանգության կազմակերպության աշխատակիցները հաղորդում են տվել ուրիշի տուն մտած տղամարդու մասին։ Մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը շրջանային ոստիկանի հետ մոտեցել է տանը՝ տեղեկությունը ճշտելու, նրանց դիմաց է դուրս եկել զինվորական հագուստով մի տղամարդ՝ սպառնալով զենքի տեսք ունեցող առարկայով՝ ստիպելով մտնել տուն։ Այնտեղ նա փորձել է կապել նրանց, սակայն տղամարդկանց հաջողվել է փախչել շենքից։