Ներքին Գետաշենում շները տոպրակը քաշելով` նորածնին հասցրել են գյուղացու տան հետնամաս
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ տոպրակի մեջ թողնված նորածին տղային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս։ ArmeniaSputnik-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը հայտնել է, որ բնակչուհին 10։30 բակի հետնամասում հավաքված շներ է տեսել, հեռացրել նրանց այդ հատվածից, հետո տեսել է դեղին տոպրակ, որում գտել է երեխային ու զանգել է ոստիկանություն։
Ենթադրում են, որ երեխային թողել են մատուռում, այնտեղից արդեն շները քաշելով գյուղացու տան մոտ են հասցրել։ Գյուղապետի խոսքով, շները նորածին տղային չեն վնասել, միայն տոպրակն էր քաշելուց մի քիչ պատառոտվել։
news.am-ի հաղորդմամբ, Զուլոյանն ասել է, որ երեխան մատուռից 50-60 մետր հեռավորության վրա են գտել և վարչական շրջանի ղեկավարը ենթադրում է, որ երեխային թողել են մատուռի մոտ, այնտեղից էլ շները քաշելով տան մոտ է հասցրել։
«Երեխային հիվանդանոց ենք տեղափոխել, այնտեղ կշռել են, 1 կգ 900 գրամ էր կշռում։ Բժիշկներն ասացին` մի 5-6 ժամ առաջ է լույս աշխարհ եկել: Ոստիկանները հարցաքննություններ են իրականացրել ամբողջ թաղամասում, չեմ կարծում, որ մեր գյուղից է, երեւի ուրիշ տեղից են բերել, թողել, գնացել»,– ասաց նա։
Զոլոյանը նշել է, որ գյուղում տեսախցիկներ կան և ոստիկանները նաև դրանք են ուսումնասիրելու, որպեսզի տեսնեն կասկածելի մարդկանց կամ մեքենաների շարժը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, նորածին երեխա է հայտնաբերվել դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Ոստիկաններն անմիջապես ահազանգել են Մարտունու բժշկական կենտրոն։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել հիվանդանոց։ Ըստ տեղեկությունների` երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա