«ՌԻԱ նովոստի»-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլևը զոհվել է հատուկ գործողության գոտում
«ՌԻԱ նովոստի»-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլևը զոհվել է հատուկ գործողության գոտում ուկրաինական հրթիռակոծության ժամանակ: Այդ մասին հայտնում է լրտվական գործակալության թղթակիցը։
Բացի այդ, վիրավորվել է «ՌԻԱ նովոստի»-ի ֆոտոլրագրող Կոնստանտին Միխալչևսկին։
Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Պյատիխատկի գյուղի մոտ, որտեղ գնդակոծության են ենթարկվել մի խումբ լրագրողներ։
Նախնական տվյալներով վիրավորվել է նաեւ «Իզվեստիա»-ի լրագրողը։
Ռոստիսլավ Ժուրավլևը լուսաբանել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմն Արցախի Հանրապետությունում։
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրել է.
«Ուկրաինայում ծառայողական պարտականությունը կատարելիս կյանքից հեռացել է ռազմական լրագրող, լուսանկարիչ, Արցախյան 44 օրյա պատերազմի ակտիվ վավերագրող` Ռոստիսլավ Ժուրավլևը։
Լուսանկարը Ժուրավլևի ինստագրամյան էջից»։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Բելառուսի հետ սահմանների մոտ ավելի քան 2,5 հազար ականների տեղադրման մասին.
- Լրագրողներ համայն աշխարհի, ձեզանից մի քանի կմ այն կողմ մարդիկ են մահանում․ ՀԺՄ
- Ուկրաինային հրթիռների մատակարարմանը սպառնում է Շոտլանդիայում գտնվող պահեստներում գործադուլը
- Ուկրաինայի մասին հնչեցրած խոսքերի համար Մեդվեդևը Ջոնսոնին առաջարկել է բուժվել հեգեբուժարանում
- «Նովայա գազետա»-ի լրագրողի մոտ ախտորոշվել է գլխուղեղի փակ վնասվածք, ձեռքի 14 ոսկորների կոտրվածք
- Ադրբեջանում բլոգերների, լրագրողների որս է սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան