«Վրեմենա Գոդա» առևտրի կենտրոնում զոհվծների թիվը հասել է չորսի
«Վրեմենա Գոդա» առևտրի կենտրոնում եռացող ջրով խողովակի պայթելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Նա հաստատել է, որ առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը խլել է ևս երեք մարդու կյանք։ Քաղաքապետի խոսքով՝ փրկարարները տեղում շարունակում են աշխատանքները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայում գտնվող «Վրեմենա Գոդա» առևտրի կենտրոնում տաք ջրով խողովակի պայթելու հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում