Իրավիճակով պայմանավորված` Արցախում պլանային ստուգումները մասնակիորեն դադարեցվել են. ՊԵԿ պատասխանատու
Բոլոր հնարավոր լծակներն օգտագործում ենք, որպեսզի մեր քաղաքացիները չտուժեն անբարեխիղճ սուբյեկտներից, որոնք բարձր գներ են հայտարարագրում։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը՝ անդրադառնալով շրջափակման հետևանքով որոշ սուբյեկտների կողմից գների բարձրացման խնդրին։
«Կառավարության համապատասխան որոշմամբ՝ գների վերահսկողության մարմիններ են ճանաչվել Հարկային մարմինը, վարչակազմերը, համայնքների ղեկավարները, Տեսչությունների կառավարման կոմիտեն, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը։ Եվ որպեսզի միջոցառումները համակարգվեն, Հարկային մարմնին ամրագրվել է միայն շրջկենտրոններում վերահսկողությունը, իսկ Ստեփանակերտ քաղաքում երեք գոտիների է բաժանվել։ Ամրագրված գոտիներում Հարկային մարմինը, Տեսչությունների կառավարման կոմիտեն և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն են իրականացնում։ Ճիշտն ասած` գնային մասով շուրջօրյա հսկողություն իրականացնելը, հասկանալի է, հնարավոր չէ, սակայն բոլոր հնարավոր լծակները օգտագործում ենք, որպեսզի մեր քաղաքացիները չտուժեն։ Որոշման ընդունման պահից՝ մարտ ամսից սկսած, կոնկրետ Հարկային մարմնից արձանագրվել է 144 խախտում, և ներկայացվել է համապատասխան մարմնին՝ վարույթ հարուցելու նպատակով»-մանրամասնել է Ա. Մուսայելյանը։
ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով, շրջափակման ընթացքում Հարկային մարմինը ամբողջական ծավալով չի իրականացնում վերահսկողական աշխատանքներ։ Պլանային ստուգումները մասնակիորեն դադարեցվել են։
«Սակայն հարկային մարմնում նաև առանձնացվել են առաջնահերթ հսկողական միջոցառումներ, և, կարծում եմ, որ արդյունավետ է դրանց իրականացումը, որովհետև այն սուբյեկտները, որոնք գոնե չնչին կարողություններով գործում են, պետք է վճարեն իրենց հասանելիք հարկերը, որպեսզի պետությունը կարողանա կատարել իր ծախսային պարտավորությունները»,-ասել է պատասխանատուն։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում գործունեությունը դադարեցրել են ավելի քան 2000 տնտեսավարող սուբյեկտներ
- «Հանուն մեզ ո՛ւժ գտեք ձեր մեջ, որովհետև մենք ապրում ենք` օգտագործելով մեր վերջին ուժերը». Աստղիկ Քեշիշյանը՝ Արցախից. infocom.am
- Երկուշաբթի օրը, ժամը 8։30-ից կփակվեն փողոցներ՝ հաջակցություն Արցախի
- Արցախում մարդիկ ժամերով կաթնամթերքի հերթ են կանգնում, շատերը հաճախ հեռանում են ձեռնունայն
- Արցախ... Գոյության պայքար
- Բոլորիս քայլերը պետք է ուղղված լինեն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն միտված ՀՀ հետագա գործողությունները կանխելուն. Բեգլարյան
- Արցախում 1670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան