Կանխատեսվում է «ջերմային պայթյունի» անցումը Եվրոպայից Թուրքիա
Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդը հայտնել է, որ Սահարա անապատում «ջերմային պայթյունի» հետևանքով առաջացած ջերմային ալիքը Եվրոպայից տարածվում է դեպի հարավային Թուրքիա, որտեղ այս շաբաթավերջին սպասվում է մինչև 45 °C ջերմաստիճան։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նրա խոսքով, այս շաբաթավերջին Թուրքիայի հյուսիսում ջերմաստիճանը կլինի +35°C-ի սահմաններում, իսկ երկրի հարավում՝ Միջերկրական ծովի ափին, սպասվում է +40...45°C-ի սահմաններում, ջուրը տաքանալու է մինչև 25...26°C։
Նա ընդգծեց, որ եղանակն ավելի բարենպաստ է դառնում Արևմտյան Եվրոպայի կենտրոնում, օրինակ՝ Գերմանիայում և Ֆրանսիայում ջերմաստիճանի ֆոնը մոտ +25°C է, իսկ Իսպանիայում, ինչպես նաև Իտալիայում շոգը պահպանվում է՝ +35...40°C, ։
Մինչ այս հայտնի էր դարձել, որ կրկնվող ջերմային ալիքները վտանգներ են պարունակում ողջ մոլորակի պարենային անվտանգության համար, ինչը սպառնում է գալիք տասնամյակներում պարենային ապրանքների գների բարձրացմանը։
Գիտնականների կարծիքով՝ վտանգը սպառնում է ծովին ու ծովային կյանքին։ Օրինակ՝ կորալային խութերը կարող են անհետանալ կլիմայի փոփոխության հետևանքներից։
Հարակից հրապարակումներ`
- Ամռան շոգին ինչպես պաշտպանել երեխաներին ջրազրկվելուց
- Շոգ եղանակին ընդառաջ
- Ստամբուլը ջրի սակավության է բախվում անոմալ շոգ ձմռան պատճառով