Վանաձորում քաղաքացուն բերման են ենթարկում Արցախի դրոշը ծածանելու համար
Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Յանը լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Արեգին Վանաձորում, հենց հիմա ոստիկանները բերման են ենթարկում Արցախի դրոշը ծածանելու համար…Շատ շուտով Հայկական դրոշը ծածանելու համար էլ են բերման ենթարկելու»։
«Երիտասարդի ձայնը» նախաձեռնությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ նախաձեռնության անդամներից մեկը Վանաձորում կայացած «Ֆեստիվառ» փառատոնի ժամանակ Արցախի դրոշով բեմ է բարձրանում։ Տեսանյութում երևում է, որ ոստիկանը երիտասարդին հեռացնում է բեմից։
«Մենք Վանաձորում` «Ֆեստիվառ»-ի բեմից հանրությանը հիշեցրեցինք, որ Արցախը հայկական է և հայկական է լինելու։
ԱՐ-ՑԱԽ, ԱՐ-ՑԱԽ»,- գրված է «Երիտասարդի ձայն» ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով տեսանյութ։
Նախաձեռնության անդամ Հովհաննես Հարությունյանը գրել է
«Մեր թիմակցին՝ Արեգին Վանաձորում, հենց հիմա ոստիկանները բերման են ենթարկում Արցախի դրոշը ծածանելու համար…
Վանաձորում գտնվող փաստաբաններին խնդրում եմ գան Տարոնի բաժին»։
Ֆեյսբույքան ուղիղ եթերով նա պատմում է, որ Վանաձորում կազմակերպված փառատոնին, որին ներկա էին հազարավոր քաղաքացիներ, որոշել են բոլորին հիշեցնել, որ Արցախն իրականում հայկական է ու հայկական է մնալու. «Բեմ է բարձրանում մեր թիմակից Արեգ Գասպարյանը և Արցախի դրոշը ծածանում, վանկարկում՝ Արցախ, Արցախ։ Նրան բերման են ենթարկում, ևս մեր երկու ընկերոջ՝ Միլենային ու Արթուրին։ Թիմակիցներով Վանաձորում ոստիկանության բաժանմունքի դիմաց ենք, սպասում ենք մեր ընկերներին, որ դուրս գան»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա