«Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 38 հազար 500 մարդ
««Հայաքվեի» տեմպն այս շաբաթվա ընթացքում աճել է, աճել է զգալի չափով։ Դա նրանից է, որ մարդիկ ոգևորություն են ապրում»,- ասուլիսում հայտարարեց «ՀայաՔվեի» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Անցյալ երեկոյի տվյալներով, «Հայաքվեին» միացել է 38 հազար 500 ՀՀ քաղաքացի. 19 հազար 870-ը՝ Երևանում, 18 հազար 10-ը՝ ՀՀ մարզերում, 620 քաղաքացի միացել է էլեկտրոնային ստորագրահավաքի միջոցով։
Չալաբյանը միաժամանակ ասաց, որ հազարավոր քաղաքացիներ զրկված են էլեկտրոնային ստորագրահավաքին միանալու սահմանադրական իրավունքից, քանի որ այդ համակարգը ՀՀ-ից դուրս արգելափակված է, չի աշխատում։ Նրա խոսքով, ԿԸՀ-ն, սակայն, հարցը կեղծում է՝ պնդելով, որ աշխատում է։
«Նամակները հավաքելու ենք, և հանցագործության մասին հաղորդում տանք, քանի որ քաղաքացիների օրինական իրավունքի սահմանափակում է »,- հայտարարեց Ա. Չալաբյանը
Նախորդ շաբաթ 25 հազար մարդ էր միացել ստորագրահավաքին։
Ավետիք Չալաբյանը վստահ է, որ եթե ստորագրահավաքը չավարտվեր ժամը 18։00-ին, այլ ավելի երկար տևեր, աշխատեին նաև հանգստյան օրերին, առնվազն կրկնակի չափով ավելի քաղաքացիներ միացած կլինեին «Հայաքվեին»։
Հարցին՝ երբ նախագիծը դվի ԱԺ քվեարկությունը, ամենայն հավականականությամբ ՔՊ-ականները դեմ չեն քվեարկի, Ա. Չալաբյանն ասաց. «ՔՊ-ն բաղկացած է 71 մարդուց, որպես ամբողջությամբ դեմ չեն արտահայտվել, դեմ են արտահայտվել կոնկրետ գործիչներ։
Իրենք դեմ են արտահայտվում, ոչ թե իրենք չեն քվեարկելու, այլ ուզում են ձախողել ստորագրահավաքի փուլը։ Երբ ստորագրությունների անհրաժեշտ թիվը հավաքվի, և ակնհայտ դառնա, որ ժողովուրդն աջակցում է այս նախաձեռնությանը, համոզված եմ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ոչ միայն կսկսեն լուրջ քննարկումներ, այլև ճեղքվածք կառաջանա։
Մեզ ընդամենը պետք է, որ 20 պատգամավոր քվեարկի, և մենք աշխատելու ենք, որ նրանք քվեարկեն։ Ավելին, ՔՊ-ն խորհրդի կամ վարչության մակարդակով չի արտահայտվել «Հայաքվեի» մասին։ Մեր պատմության մեջ շատ են նման դեպքերը, երբ իշխող ուժն ինչ-որ բանին դիմադրում է, հետո էլ համաձայնում է։ Մեր բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի ՔՊ-ի դիմադրությունը հաղթահարենք», - ասաց նախաձեռնության համակարգողը։
Նա նաև մանրամասնեց, որ եթե ԱԺ-ն չընդունի իրենց նախագիծը, ի՞նչ է լինելու. «Սահմանադրությունը հետևյալ կերպ է ձևակերպված՝ ԱԺ-ի կողմից օրինագիծը չընդունելու դեպքում, 60-օրյա ժամկետում նախաձեռնությանը ևս 300.000 քաղաքացիների միանալու դեպքում՝ նախաձեռնությունը տարվում է հանրաքվեի։
Այսինքն, այն ամենը, ինչ արվել է մինչ օրենքի նախագիծը ԱԺ ներկայացնելը, էական չէ, 50 հազար, թե 100 հազար ստորագրություն ենք հավաքել առաջին փուլում, օրենքի նախագիծը մերժվելու դեպքում ևս 300 հազար ստորագրություն է պետք լինելու»։
Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է,որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:
Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:
Քայլեր
1. Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը:
2. Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:
3. Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի:
Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ:
Հարակից հրապարակումներ`
- Հանրային ծառայողներին ահաբեկում են, որ չմասնակցեն «Հայաքվեի» ստորագրահավաքին. Չալաբյան
- Ֆրանսուա Ռոշբլուանն էլ միացավ «ՀայաՔվե»-ին
- «Հայաքվե» նախաձեռնությունը Երևանի ընտրություններին չի մասնակցի. Չալաբյան
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 25 հազար մարդ
- Ավետիք Չալաբյան. Գործող իշխանությունը սարսափած է «Հայաքվեից»
- Ուղղորդված են իշխանության կողմից. Չալաբյանը՝ «Հայաքվեի» անդամների վրա հարձակումների մասին
- Հրազդանում «Հայաքվեի» անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան