Հայաստանի համար «կարմիր գծերը»՝ ըստ Փաշինյանի
«Երևանի համար «կարմիր գծեր» են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը France Press-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի հենց ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցող երկխոսության արդյունքում․ «Մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն»։
«Հաշվի առնելով ուժերի անհամաչափելիությունը՝ մենք կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կամ մոռացության մատնել այդ օրակարգը, կամ լինել մենախոսողի և ոչ երկխոսողի դերում։ Սա է պատճառը, որ մեր ընկալմամբ, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- նշել է նա։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի պարագան բարդ է, որովհետև ՀՀ շահագրգռվածությունն այդ գործընթացում Ադրբեջանը մենաբանում է որպես ոտնձգություն տարածքային ամբողջականության նկատմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները