«Հրապարակ». Մինսկի խմբի ֆորմատը կարո՞ղ է նորից գործել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթներ առաջ փակ հանդիպման ժամանակ հուսադրել էր, որ Մինսկի խմբի ֆորմատը կարող է նորից գործել, անգամ ասել է, որ վերջերս եվրոպական քաղաքներից մեկում համանախագահների մի հանդիպում է կայացել։ Եղե՞լ է նման խոսակցություն՝ հարցրինք արցախցի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանին։
«Խոսքը գնացել է ոչ թե Մինսկի խմբի, այլ նմանատիպ ֆորմատի մասին, որը փորձելու է Մինսկի խումբ-2 դառնալ»,- ասել է Գալստյանը՝ նշելով, թե իրեն այլ մանրամասներ հայտնի չեն: «Բայց որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրախորհրդարանի միջնորդությամբ ինչ-որ հանդիպում եղել է... որ Արցախը կարող է այն հարթակը դառնալ, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն վերադառնան բանակցային սեղանի շուրջ, կա նման բան»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Նավակ ճոճողը ծածկանունով ՔՊ-ական պատգամավորը բարելավել է իր տնտեսական վիճակը՝ բնակարան է գնել
- «Հրապարակ». Որոշ պատգամավորներ իրենց «չխնայելով»՝ ընդհատում են արձակուրդն ու մեկնում գործուղումների
- «Ժողովուրդ». Արման Հակոբջանյանը արտոնյալի կարգավիճակով անշեղորեն ավելացնում է իր ունեցվածքը Արցախի և Հայաստանի հաշվին
- «Հրապարակ». Գյուղերում բանջարեղեն կա, բայց քաղաք հասցնել չեն կարողանում` վառելիք չկա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին