Օսկանյան. Հայերը լինելու են առաջինն աշխարհում, որ հրաժարվել են ինքնորոշման իրավունքից
«Փաշինյանը հստակ ասում է, ընդունում է՝ Արցախն Ադրբեջանի մաս է և այդպես էլ լինելու է, ու դրա դիմաց որևէ պահանջ չկա, այսինքն Փաշինյանի քաղաքականությունը տանելու է նրան, որ եթե փաստաթուղթը ստորագրվի՝ Արցախն իր 120 հազար բնակչությամբ ամբողջությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ»,- ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում։
Ըստ նրա, այն թեզը, որ Բաքուն և Ստեփանակերտը երկխոսելու են, ձևականություն է, ժողովրդի աչքին թոզ փչել է։
«Այսօր աշխարհում այս պահին 50-ից ավելի ինքնորոշման շարժումներ կան, շարունակվող գործընթացներ են։ Մի մասը 50-100 տարվա պատմություն է, մի մասը նոր շրջանի։ Բայ դրանք 50-ն էլ իրենց գործընթացներն են ապրում, որևէ ժողովուրդ, ազգ չի հրաժարվել այդ իրավունքից։ Մենք՝ հայերս, լինելու ենք առաջինն աշխարհում, որ հրաժարվել են ինքնորոշման իրավունքից»,- ասումէ Վ.Օսկանյանը։
Ըստ նրա, այն, ինչ անում է Փաշինյանը, անիրատեսական է, քանի որ այն, ինչ նա անում է, խաղաղություն չի կարող բերել. «Կարող է ինչ-որ լավ հարաբերություններ բերել Փաշինյանի իշխամության և Ադրբեջանի միջև, բայց ոչ երբեք հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև։
Եթե Փաշինյանը ստորագրեց այդ փաստաթուղթը, Հայաստանը մտնելու է խորը անակայունության մի երկարատև ցիկլի մեջ, որից դուրս գալը շա դժվար է լինելու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Օսկանյանը բառացի թելադրեց, թե ինչ է պետք անել բանակցություններում բեկում մտցնելու համար
- Եթե ինձ և մի խումբ դիվանագետների լիազորություն տրվի, 2-3 ամսում իրավիճակում փոփոխություն կմտցնենք. Վարդան Օսկանյան
- Փակեք այդ թեման, այդպիսի բան չկա. Վարդան Օսկանյան
- Վարդան Օսկանյան. Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէ
- Օսկանյանին հրավիրում ենք, ասում է՝ Փաշինյանի ձեռքերը պետք է բռնել, ես էլ ասում եմ՝ քո ոտքը բռնենք, որ դու չփախնես. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան