Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում նոր ֆակուլտետներ են բացվում
Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում բացվում են նոր ֆակուլտետներ: Jnews-ի հաղորդմամբ, այս տարի համալսարանն արդեն ստացել է Հայոց լեզվի և գրականության ուսուցչի վերապատրաստման հավատարմագիր, իսկ լրագրության մագիստրատուրայի ծրագիրը պատրաստ է հավատարմագրման դիմելու համար։
Սամցխե-Ջավախեթիի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն նշել է, որ ԱՄՆ դեսպանության ներգրավվածությամբ արդեն պատրաստել են վրացալեզու և անգլալեզու լրագրության մագիստրատուրայի ծրագիր։
«Լրագրության մագիստրատուրայի ծրագիրը շատ շուտով կներկայացվի հավատարմագրման: Ես վստահ եմ, որ շատ ուսանողներ, բացի բակալավրից, կստանան բարձր չափանիշների, Ամերիկյան համալսարանների կողմից պատրաստված մագիստրատուրայի ծրագրով ուսանելու հնարավորություն, որը հասանելի կլինի ինչպես Ախալցիխեում, այնպես էլ Ախալքալաքում։ Ինչպես նաև հայոց լեզվի և գրականության ուսուցչի վերապատրաստման ծրագրի հավատարմագիրն արդեն պատրաստ է», – ասել է Բերիձեն։
Վերջինս նաև նշել է, որ պատրաստվում է չորս առարկայի ուսուցչի վերապատրաստման նախագծեր՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության:
Հիմա Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում կա 3 ֆակուլտետ՝ բիզնեսի կառավարում, հումանիտար գիտությունների և իրավաբանական ֆակուլտետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան