Արցախից 13 բուժառու տեղափոխվել է Հայաստան
Այսօր՝ հուլիսի 22-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Ավելի քան 200 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:
Չնայած իրականացված ջանքերին՝ Կարմիր խաչը տևական ժամանակ չի կարողանում ապահովել խիստ անհրաժեշտ դեղորայքի մատակարարում Հայաստանից, քանի որ ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է նույնիսկ դեղորայքի մատակարարումը»,- հայտնում են նախարարությունից։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում մարդիկ ժամերով կաթնամթերքի հերթ են կանգնում, շատերը հաճախ հեռանում են ձեռնունայն
- Արցախում 1670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
- Արցախում տարեց տղամարդն ուշագնաց է եղել հացի հերթում
- Առավելագույն մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին. Հովսեփյան
- Արցախում սոցիալական խոցելի խմբերի խնամքն ու բուժումը շրջափակման պայմաններում գրեթե անհնար է դարձել
- Սթրեսի բարձր մակարդակի և թերսնման պատճառով Արցախում կանանց վերարտադրողական առողջությունը վտանգի տակ է
- Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է, հստակ գործողություններ պետք է ձեռնարկվեն. Ռուբեն Վարդանյան
- Շրջափակված Արցախում արդեն բախվում են դեղորայքի խնդրի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան