Շրջափակման պատճառով անհնար է դարձել արցախցիների մասնակցությունը համահայկական և միջազգային մրցաշարերին
Ըստ պլանի` պետք է կազմակերպվեին բազմաթիվ ճամբարներ` ոչ միայն Արցախի տարածքում, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում: Սակայն ստեղծված իրավիճակում Արցախի տարածքից դուրս երեխաների հանգիստը կազմակերպելն անհնար է: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը՝ անդրադառնալով շրջափակման հարուցած խնդիրներին։
«Որպես այլընտրանք` մենք փորձում ենք Արցախի տարածքում կազմակերպել ճամբարներ` թեկուզ փոքր խմբերի համար, ստեղծված իրավիճակում երեխաների առօրյան փոքր֊ինչ գունավորելու, ակտիվ հանգիստ ու ժամանց ապահովելու համար»,-նշել է նախարարը:
Անդրադառնալով շրջափակման հետևանքով սպորտի ոլորտում առաջացած խնդիրներին՝ Ն. Մկրտչյանն իրազեկել է, որ օգոստոսի սկզբին Արցախի մարզիկները պետք է մասնակցեին ՀՀ-ում մեկնարկող համահայկական խաղերին:
«Այն մարզիկները, ովքեր գտնվում են Արցախում, զրկված են այդ հնարավորությունից։ Արցախի ֆոտբոլի հավաքական թիմը պետք է մասնակցեր Աբխազիայի ընտրանու հետ հանդիպմանը, սակայն նույն պատճառով դա ևս չեղարկվեց: Արցախցի մարզիկները Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեին նաև մի շարք միջազգային մրցաշարերի, ինչը նույնպես, ցավոք, չհաջողվեց»,-իրազեկել է ԱՀ ԿԳՄՍ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի լիակատար շրջափակումը բարդ ազդեցություն է ունեցել կրթության ոլորտի վրա. ԿԳՄՍ նախարար
- Շրջափակված Արցախ. ցամաք հաց գնելը խնդիր է դարձել
- Արցախում գործունեությունը դադարեցրել են ավելի քան 2000 տնտեսավարող սուբյեկտներ
- Արցախում հայերը ԴԻՄԱԿԱՅՈւՄ են հանուն Հայրենիքի, հանուն պետականության, հերոս նահատակների պատգամի.Մետաքսե Հակոբյան
- Արցախում շրջափակման պատճառով շուրջ 15 000 քաղաքացի գործազուրկ է դարձել. ՊԵԿ նախագահի տեղակալ
- «Արցախ», «բացեք կյանքի ճանապահը». քայլերթ՝ Երևանի փողոցներում
- Այսօր Արցախում ապրող մանուկը ոչ միայն խաղաղ ու երջանիկ չէ, այլև սոված է քնում․Կոլյա Շահգելդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան