Շարունակական շրջափակման դեպքում` Արցախում մանկապարտեզներն օգոստոսին կդադարեցնեն իրենց գործունեությունը
Շրջափակման պայմաններում սննդամթերքի մատակարարման և վառելիք չունենալու պատճառով Արցախի Հանրապետությունում մանկապարտեզների գործունեության շարունակականության հարցը խնդրահարույց է։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։
«Փորձելու ենք հուլիս ամսվա ընթացքում շարունակել ապահովել նախադպրոցական հաստատությունների գործունեությունը: Եթե իրավիճակը մնա անփոփոխ, ապա ցավով պիտի նշեմ, որ, ամենայն հավանականությամբ, օգոստոսին հնարավորություն չենք ունենա ապահովելու մանկապարտեզների գործունեությունը»,-նշել է նախարարը:
Ն. Մկրտչյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում նախապատրաստական աշխատանքները պիտի իրականացվեն ակտիվորեն, որպեսզի ձմռանը նախապատրաստվելու միջոցառումների շրջանակում կարողանան լուծել կրթօջախների ջեռուցման հարցը:
«Խնդիրներ ունենք նաև` նոր դասագրքերի ձեռքբերման հետ կապված: Փորձելու ենք մեր հնարավորություները լիարժեք օգտագործել, որպեսզի դասագրքերը և ուսումնական լաբորատորիաները Հայաստանի Հանրապետությունից տեղափոխենք: Գրենական պիտույքների ուղղությամբ ևս փորձելու ենք մեր հնարավորություններն օգտագործել` դիմելով միջազգային կառույցների, մասնավորապես՝ Կարմիր խաչին, որպեսզի գոնե առաջին դասարանցիների համար այդ հարցը լուծվի: Խնդիրները բարդ են, բայց մենք փորձելու ենք սեպտեմբերի 1-ին լիարժեք սկսել նոր ուսումնական տարին։
Անկախ ամեն ինչից` պիտի ապահովենք մատաղ սերնդի կրթությունը, քանի որ այն բավականին կարևոր ռազմավարական ուղղություն է, և մեր պայքարում հաղթելու համար ոչ միայն ուժեք բազուկ է պետք, այլև պայծառ միտք և բավականին հարուստ գիտելիքներ»,-եզրափակել է ԱՀ ԿԳՄՍ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Շրջափակված Արցախում հիգիենայի պարագաների սուր պակաս կա
- Մի միրգ եմ ուտում, թոռներս այնտեղ առանց միրգ.Բլոկադայի պատճառով Գորիսում մնանցած տատիկը՝ Արցախում թոռների մասին
- Իրավիճակով պայմանավորված` Արցախում պլանային ստուգումները մասնակիորեն դադարեցվել են. ՊԵԿ պատասխանատու
- Արցախում գործունեությունը դադարեցրել են ավելի քան 2000 տնտեսավարող սուբյեկտներ
- Արցախում հայերը ԴԻՄԱԿԱՅՈւՄ են հանուն Հայրենիքի, հանուն պետականության, հերոս նահատակների պատգամի.Մետաքսե Հակոբյան
- Արցախում շրջափակման պատճառով շուրջ 15 000 քաղաքացի գործազուրկ է դարձել. ՊԵԿ նախագահի տեղակալ
- Այսօր Արցախում ապրող մանուկը ոչ միայն խաղաղ ու երջանիկ չէ, այլև սոված է քնում․Կոլյա Շահգելդյան
- Արցախում մարդիկ ժամերով կաթնամթերքի հերթ են կանգնում, շատերը հաճախ հեռանում են ձեռնունայն
- Արցախում 1670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
- Արցախում տարեց տղամարդն ուշագնաց է եղել հացի հերթում
- Սթրեսի բարձր մակարդակի և թերսնման պատճառով Արցախում կանանց վերարտադրողական առողջությունը վտանգի տակ է
- Շրջափակված Արցախում արդեն բախվում են դեղորայքի խնդրի