Արցախի մարդկային և քաղաքակիրթ դեմքը․ Ցուցահանդես՝ Երևանում
Երևանում հուլիսի 17-25-ը Մաշտոցի պողոտայում «Ծառայություն» ֆոտոնախագծի շրջանակում ցուցադրվում են Արցախում անտում մնացած չորքոտանիների մասին հոգ տանող քաղաքացիների լուսանկարները։ Ստեփանակերտից լուսանկարիչ Նարինե Կարապետյանի ֆոտոխցիկն ֆիքսել բոլոր պատկերները։
Նա տեղեկացրեց, որ նախագիծը մտահղացումն առաջացել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո՝ շրջափակման ներկայիս պայմաններում։
«Մարդկային ծանր պատմությունների ֆոնին կային մարդկության ու մարդկայնության մասին բազում ջերմացնող օրինակներ։ Ես ուզում եմ ցույց տալ,որ բարեգթությունը տեղ ունի այս աշխարհում և շրջափակման պայմաններում այն առավել ակներև է։ Մարդիկ պարենային սուղ իրավիճակում կարողանում են հոգ տանել իրենց և անտուն մնացած կենդանիների մասին։ Այս կերպ փորձում եմ ցույց տալ նաև Արցախի մարդկային և քաղաքակիրթ դեմքը, քանի որ թշնամի կողմը մեզ հաճախ փորձում է ներկայացնել որպես «բարբարոսներ» կամ «ահաբեկիչներ»»,- պատմեց Կարապետյանը։
Ցուցադրությունների ընթացքում կլինեն նաև հանգանականություններ։ Հավաքված հասույթը կուղղվի Արցախում կենդանիների համար կլինիկայի հիմնմանը, որը կապահովեն նաև համապատասխան դեղորայքով։ Հանգանակություն կարելի է անել նախագծի համար հատուկ ստեղծված friendsinblockade.am կայքի միջոցով:
«Արցախում անտուն կենդանիների խնդիրը բավականին սուր է։ Եթե նախկինում աղբանոցներից կարողանում էին սնունդ հայթհայթել, ապա այժմ դժվար է դարձել։ Նաև կենդանիների հիվանդությունների տարածման համար այս նախաձեռնությունը շատ կարևոր է»,- ասաց նախագծի հեղինակը։
Նախագիծն իրականություն դարձնելը, այն էլ՝ շրջափակման պայմաններում, դյուրին չի եղել։ Նարինե Կարապետյանի խոսքով՝ իրեն օգնել են ընկերները, որոնք միանգամից արձագանքել են, մասնավորապես՝ «301.Իմաստության երկիր» գիտակրթական հիմնադրամի հիմնադիր Գոռ Նահապետյանը և «Վիվա․ Բժիշկները և կամավորները՝ Հայաստանին» բարեգործական ընկերության տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը ։
Նշենք, որ Երևանում ցուցահանդեսը կտևի մինչը հուլիսի 25-ը՝ Մաշտոցի պողոտայի՝ «4SEASONS» այգում։ Այնուհետև այն կշրջի Հայաստանի տարբեր մարզերով, կլինի նաև «Զվարթնոց» օդանավակայանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան