Մենք գնում ենք մեր տղերքին ցավակցելու, բայց ոչ նույնանալու՝ արժեքային իմաստով, կյանքի ու նվիրումի իմաստով. Բագրատ Սրբազան
Բերդ քաղաքում կայացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց Երկրի Տեսիլքով» գրքի շնորհանդեսը։
«Ամբողջ խնդիրն այստեղ է․ մենք գնում ենք մեր տղերքին ցավակցելու, սգալու, բայց ոչ նրանց հետ նույնանալու՝ արժեքային իմաստով, կյանքի ու նվիրումի իմաստով։
Այս գիրքը մեր հերոսների հետ նույնանալու մասին է․ եթե մենք նրանց հետ նույնություն ունենանք, Ավետյաց Երկիր հաստատ կունենանք։ Մենք որպես հասարակություն մեր պայքարի մեջ չենք ցանկացել նույնանալ հերոս տղաների ու իրենց պայքարի հետ։
Ժողովուրդ, գիտե՞ք մեր դժբախտության պատճառը որն է․ մենք այդ նույնությունը մերժում ենք։
Ինչպես այս գրքում արձանագրված է․ «Ապրելով մեռնում ենք մեր բազմահազար նահատակ եղբայրների ու զավակների լուսավոր հայացքի ներքո, ովքեր թույլ չեն տալու մեզ իրենցից գողանալ հաղթանակի տեսիլքը և սպանել այն: Կոչված ենք նույնանալու նրանց հետ...»,- ասել է սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Չեմ ներելու հանուն Քեզ, Արցախ
- Բագրատ Սրբազան. Մեզ ասում են՝ Արարատ մի ասեք, առյուծ մի տեսեք, Շուշիի մասին մի խոսեք, պատերազմ կլինի
- Բագրատ Սրբազան. Բոլոր անձինք, որոնք մեզ վախեցնում են պատերազմով, կապ չունեն մեր ինքնության հետ
- Բագրատ Սրբազան. Սա մեր սրբազան երկիրն է, սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն
- Լույս է տեսել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գիրքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան