Մենք Արցախից ենք, ապրել ենք Արցախում և կապրենք այնտեղ.Բլոկադայի պատճառով Գորիսում ապաստանած Հովիկ Առաքելյան
«Առողջապահական խնդիրների պատճառներով անչափահաս որդիս գտնվում էի Երևանում, ես եկել էի խնամել որդուս: Ունեմ նաև երկու անչափահաս երեխա որոնք գտնվում են Ստեփանակերտում, մնացել են իրենց մոր խնամքի տակ»,-ասաց ստեփանակերտցի Հովիկ Առաքելյանը, որն իր որդու՝ Սամվելի հետ ապաստանել է Գորիս քաղաքի հյուրանոցներից մեկում, քանի որ ադրբաջանական կողմն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքը և անգամ Կարմիր խաչի մեքենաներին թույլ չի տալիս տեղաշարժվել, որոնց օգտնությամբ հայրն ու որդի ժամանել էին Հայաստան բուժման համար:
«Գնացել էինք բուժման, այն ավարտելուց հետո, ասացին որ ճանապարհը բաց է, բայց եկանք տեսանք, որ այդպես չէ: Մի ամսից ավել է գտնվում ենք Գորիսի այս հյուրանոցում: Ստեփանակերտում մնացել են թոշակառու ծնողներս, կինս և երկու անչափահաս երեխաներս՝ 6 և 12 տարեկան: Այնտեղ շատ վատ է վիճակը, սնունդ արդեն գրեթե չկա: Այստեղ հյուրանոցի աշխատակիցները, գորիսեցիները մեզ շատ լավ են վերաբերվում, բայց այն սփոփանք չէ՝ մեր հայրենի տնից-տեղից կտրված ենք երեխաներս էլ Ստեփանակերտում թերսնված»,-ասաց Հովիկ Առաքելյանը:
Panorama.am -Ադրբեջանն Արցախը բլոկադայի ենթարկելով ցանկանում է կոտրել ձեր ոգին, ի՞նչ եք կարծում, այն կհաջողվի՞ իրենց:
Հովիկ Առաքելյան-«Ո՛չ, այն իրենց չի հաջողվի, քանի որ մենք ղարաբաղցիներս, հայերս կոտրվող ազգ չենք: Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը, մեր պապերի պապերն են այնտեղ ծնվել ու ապրել: Այն մեր հայրենիքն է հնարվոր չէ մեզ այլ տեղ արտաքսել: Այնտեղից տեղափոխվելու ցանկություն էլ ընդհանրապես չունենք: Մենք Արցախից ենք, ապրել ենք Արցախում և կապրենք այնտեղ»:
Հարակից հրապարակումներ`
- Մի միրգ եմ ուտում, թոռներս այնտեղ առանց միրգ.Բլոկադայի պատճառով Գորիսում մնանցած տատիկը՝ Արցախում թոռների մասին
- Հադրութցի կանանց թույլ չտվեցին Հաքարի կամրջով անցնել և միավորվել իրենց ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան