Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տվյալներ է ներկայացրել Երևանում հուլիսի 13-19-ը մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։
Ըստ այդմ, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հուլիսի 17-ին, Շենգավիթում՝ հուլիսի 16-ին և 19-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում ամբողջ շաբաթվա ընթացքում։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում հուլիսի 9-ին և 11-ին, Վանաձորում՝ հուլիսի 9-ին և 15-ին, Գյումրում և Հրազդանում՝ չի գերազանցել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան