«Ժողովուրդ». Նավակ ճոճողը ծածկանունով ՔՊ-ական պատգամավորը բարելավել է իր տնտեսական վիճակը՝ բնակարան է գնել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը մինչ հեղափոխությունը ֆեյսբուքյան ակտիվիստ էր՝ Նավակ ճոճողը ծածկանունով, բարելավել է իր տնտեսական վիճակը. 2022 թվականին բնակարան է գնել:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ պատգամավորը դեռ 2006 թվականից նաև միանձնյա սեփականությամբ հողամաս ունի, ինչպես նաև դեռ 2006 ու 2007 թվականներից նաև երկու ավտոմեքենա ունի, որոնք մինչ այժմ կան։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա հայտարարագրված կամ, այսպես ասած, «երևացող» եկամուտները այսպիսին են. նա իր բանկային հաշվին տարվա սկզբում ունեցել է 1 մլն դրամ, որը տարվա վերջին կրկնապատկվել է, իսկ կանխիկ 500 հազար դրամը պահպանվել է։
Մեկ տարվա ընթացքում պատգամավորը ունեցել է 7 մլն դրամից ավելի եկամուտ, որը նրա աշխատավարձն է։ Տարվա վերջում ՔՊ- ական պատգամավորն ունեցել է երկու վարկ՝ 7 մլն մնացորդով (վարկը հիփոթեքն է, որով բնակարան է ձեռք բերել), և ունի այլ վարկ ևս՝ չորս միլիոն դրամի չափով։ Այլ տվյալներ նրա հայտարարագրում առկա չեն:
Նկատենք, որ Ադրբեջանում ծնված Վիլեն Գաբրիելյանը դեղագետ է և մինչև 39 տարեկան հասակը չի կարողացել սեփական տուն ունենալ, միայն պատգամավորի մանդատը ստանալուց հետո է նա տան տեր դարձել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Որոշ պատգամավորներ իրենց «չխնայելով»՝ ընդհատում են արձակուրդն ու մեկնում գործուղումների
- «Ժողովուրդ». Արման Հակոբջանյանը արտոնյալի կարգավիճակով անշեղորեն ավելացնում է իր ունեցվածքը Արցախի և Հայաստանի հաշվին
- «Հրապարակ». Գյուղերում բանջարեղեն կա, բայց քաղաք հասցնել չեն կարողանում` վառելիք չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան