Հանրային ծառայողներին ահաբեկում են, որ չմասնակցեն «Հայաքվեի» ստորագրահավաքին. Չալաբյան
«Անցած շաբաթ մենք ընդարձակել ենք «Հայաքվեի» աշխարհագրությունը։ Մարզերում՝ 32 համայնքում, տեղի է ունենում ստորագրահավաք»,- ասուլիսում հայտարարեց «Հայաքվեի» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ գյուղերում երբեմն ակտիվությունն ավելի ուժեղ է, քան քաղաքներում։
«Բնականաբար, իշխանությունը շարունակում է իր հակազդեցությունը, ընդ որում՝ նաև ապօրինի միջոցներով։ Եթե անցած շաբաթ դրանք բացահայտ սադրանքներն էին, այս շաբաթ հիմնականում եղել է ահաբեկման տեսքով։ Հանրային ծառայողներին ահաբեկում են, որ չմասնակցեն ստորագրահավաքին, ստորագրությունները հետ վերցնեն։
Դեպք ունենք, երբ չորս հանրային ծառայող եկել և խնդրել են, որպեսզի իրենց ստորագրությունները հետ վերցնեն, որովհետև իրենց սպառնում են աշխատանքից ազատել։ Դեպքն արձանագրված է, ամենայն հավանականությամբ, ընթացք կտանք, որպեսզի կանխենք նման դեպքերը։ Քաղաքացիների իրավունքի ցանկացած այդպիսի սահմանափակում պատժվում է Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով, որը նախատեսում է 3-6 տարի ազատազրկում։
Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, մասնավորապես հանրային ծառայողներին, եթե ձեր ղեկավարը փորձի ահաբեկել «Հայաքվեին» մասնակցելու համար, ձայնագրեք նրա խոսքը, տրամադրեք մեզ, հաղորդում կտանք հանցագործության մասին»,- ասաց Ա. Չալաբյանը։
Նրա խոսքով, այդ ամեն ինչը տեղի է ունենում մի պարզ պատճառով, իշխանությունը սարսափած է «Հայաքվեի» թափ հավաքող ընթացքից։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյան. Գործող իշխանությունը պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն իրականացնի հայ բնակչության ցեղասպանություն
- Չալաբյան. Մենք հատեցինք անհրաժեշտ նվազագույն շեմի կեսը, սակայն բնավ մտադիր չենք բավարարվել ձեռք բերված տեմպով
- Ուղղորդված են իշխանության կողմից. Չալաբյանը՝ «Հայաքվեի» անդամների վրա հարձակումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան